Զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու գաղափարն ինքնին շատ կարևոր է: Բայց արդյոք արդարացի՞ է, որ բոլորն անկախ իրենց աշխատավարձի չափից պիտի փոխանցեն նույն գումարը:
Ազգային ժողովում հարցի արտահերթ քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, հարցրեց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
«Ոչ ոք չի կասկածում, որ ժամ առաջ, օր առաջ այս բոլոր խնդիրները պետք է լուծվեն: Բայց սա շատ էմոցիոնալ խնդիր է, զգացմունքային, որովհետև խոսքը բանակի մասին է: Ակնհայտ է, որ սա հարկատեսակ է: Սահմանադրությամբ էլ, գործող օրենքով էլ այլ ճանապարհ չունենք: Պետք է հստակ ասվի, չվախենալ, որ սա հարկ է բանակին: Արդարացի՞ եք համարում, որ մանկավարժից էլ, պատգամավորից էլ նույն մասնաբաժինն է հանվելու»,- ասաց Խ. Քոքոբելյանը:
Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ նվազագույն աշխատավարձ ստացող մարդկանց օրենքը չի վերաբերում, իսկ մնացած բոլորը, այո, իրենց աշխատավարձից պարտադիր կարգով պիտի 1000 դրամ փոխանցեն:
«Սա ուսանողի համար մի շաբաթվա տրանսպորտի փող է»,- հակադարձեց Խաչատուր Քոքոբելյանը:
Նախարարն ասաց, որ իրենք փորձելու են անդրադառնալ նաև քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորված կամ զոհված անձանց՝ գուցե նպաստների մեծացման տեսքով:
«Քառօրյա պատերազմը և դրանից հետո ստեղծված վիճակը հուշեցին, որ երբ չկա միասնական համակարգ, մենք ունենում ենք էմոցիոնալ ու չկանոնակարգված վիճակ, որ Երևանին մոտ ապրող զինվորի ընտանիքը ավելի շատ աջակցություն է ստանում, քան՝ հեռավոր մարզում բնակվողը: Մենք պետք է սա էլ հաշվի առնենք»,- նշեց Վիգեն Սարգսյանը:
Նախարարի խոսքով՝ որևէ հարցում մեկ քայլ առաջը ստեղծում է ստանդարտ, ունենում է մուլտիպլիկացիոն էֆեկտ:
«Մեծ հույս ունեմ, որ բարոյական ու քրիստոնեական ընկալումը կգործի: Ընդունելով բոլոր քննադատությունները, հասկանալով՝ պիտի նաև արդար լինենք: Երկար տարիներ բազմաթիվ գործարարներ, պետական պաշտոնյաներ, մեծ մասնակցություն են ունեցել: Եվ որևէ մեկը սա ցույց չի տալիս»,- նշեց Վիգեն Սարգսյանը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47