2016թ. ընտրություններից հետո Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների 97%-ը վերընտրվել է, հաղորդել է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Չնայած Հանձնախմբի թեկնածուները հնչեղ հաղթանակ են գրանցել այս ընտրություններում, 11 անդամներ Կոնգրես չեն վերադառնա՝ թոշակի անցնելու, հրաժարականի կամ այլ պաշտոնի անցնելու պատճառով:
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներից երեքն այլ պաշտոնների համար մրցապայքարում են հաղթել. կոնգրեսական Ջենիս Հանը (դեմոկրատ, Կալիֆորնիա) Լոս Անջելեսի Շրջանի ղեկավարների խորհրդում, Քենդիս Միլլերը (հանրապետական, Միչիգան) որպես Մաքոմ Շրջանի հանրային ծառայության հանձնակատար եւ Քրիս Վան Հոլլենը (դեմոկրատ, Մերիլենդ) ԱՄՆ Սենատում՝ պարտության մատնելով թուրքական հարցերով հանձնախմբի անդամ կոնգրեսական Դոնա Էդվարդսին Մերիլենդի նախնական ընտրություններում:
Համանախագահներ Ֆրենք Փալոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի), Ջեքի Սփայերը (դեմոկրատ, Կալիֆորնիա), Դեյվիդ Վալադաոն (հանրապետական, Կալիֆորնիա) եւ փոխնախագահներ Ադամ Շիֆն (դեմոկրատ, Կալիֆոռնիա) ու Դեյվ Թրոթը (հանրապետական, Միչիգան) 115-րդ Կոնգրեսի վերընտրված անդամներից են: Այնուամենայնիվ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ռոբերտ Դոլդը (Հանրապետական, Իլինոյս) պարտվեց դեմոկրատ թեկնածու Բրեդ Շնայդերին:
«Ամերիկայի հայկական համագումարը շնորհավորական ուղերձ է հղում Կոնգրեսում մեր բոլոր ընկերներին՝ նրանց հաջողությամբ վերընտրվելու կապակցությամբ: Մենք լիահույս ենք աշխատել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահների եւ փոխնախագահների հետ՝ հզորացնելու հանձնախումբը եւ ընդլայնելու վերջինիս անդամակցությունը», - հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին ու հավելել. «Համագումարը երախտագիտություն է հայտնում Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ռոբերտ Դոլդին՝ վերջինիս պաշտոնավարման ընթացքում Հայաստանին եւ ամերիկահայ համայնքին նրա նվիրվածության համար, եւ հատկապես Հայոց ցեղասպանության վերաբերյալ 304 եւ 154 բանաձեւերը հովանավորելու համար»:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34