Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը խորհրդարան ուղարկելն Արցախի անվտանգությունն ապահովելուն ուղղված քայլ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին հավանություն տալու և սահմանված կարգով Ազգային ժողով ուղարկելու կառավարության որոշմանը:
«Կարծում եմ` պետք է ելնել այն գաղափարից, որ ուշ, թե շուտ Արցախի անկախությունը ճանաչվելու է և ճանաչվելու է ոչ միայն Հայաստանի կողմից, այլ նաև միջազգային հանրությունն է ճանաչելու: Սա պետք է հստակ գիտակցել: Իհարկե, մեր նպատակը հենց դա է, և ես վստահ եմ, որ խնդիրը կլուծվի: Բայց ժամկետների հետ կապված ես, իհարկե, խորհուրդ չեմ տա շտապել, որովհետև բոլորդ հասկանում եք, որ այս պահին գերակա խնդիրը անվտանգության ապահովումն է, իսկ այդ օրինագծի եզրակացությանը հավանություն տալն այդ անվտանգությունն ապահովելուն ուղղված մի քայլ է: Դա Ադրբեջանին քաղաքականապես զսպելու գործիք է, որը, կարծում եմ, իր դրական ազդեցությունը կունենա»,- ասաց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանում հստակ կիմանան՝ այս պահից սկսած, եթե նրանք ևս մեկ նման սադրանքի գնան, ապա Արցախի անկախությունը միանգամից կճանաչվի Հայաստանի կողմից և Ադրբեջանի հետ բանակցությունների բոլոր առիթներն ու թեմաներն այլևս սպառված կլինեն: «Սա, կարծում եմ, որ այդ նպատակով է արվում: Այդ նախագիծը կարող է խորհրդարանում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիայի սպառնալիքը կա»,- հավելեց Մելիք-Շահնազարյանը:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58