ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե աշխարհը մեզ ընկալում է որպես «ազգ-նահատակ»։
Էդուարդ Շարմազանովն այս առնչությամբ գրել է․ «Ամոթը ոչ թե նահատակությունն է, այլ՝ կենդանի մեռել լինելը։ Տգետներ, նահատակն ու զոհը տարբեր երևույթներ են։ Կապիտուլյանտ Նիկոլը շարունակում է Հայաստանի ԱԺ-ում իր կոլլաբորացիոնիստական ու ադրբեջանահաճո ելույթները։ Առաջիկայում մանրամասն կանդրադառնամ Նիկոլի հերթական զառանցանքներին, բայց հիմա մի էպիզոդի մասին եմ ուզում խոսել։ Կապիտուլյանտն ԱԺ-ում ասում է՝ աշխարհը մեզ ընկալում է որպես «ազգ-նահատակ»։ Սա նույնիսկ նահատակ բառի իմաստը չի ընկալում։ Նահատակը վեհ գաղափարի, հավատի ու հայրենիքի համար գիտակցաբար կյանքը զոհած մարդն է։ Նահատակ էին Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալները։ Նահատակ էր Վարդան Մամիկոնյանը։ Նահատակ էին Դուշման Վարդանն ու Ռոբերտ Աբաջյանը։ Նահատակներ են հանուն Հայաստանի ու Արցախի գիտակցաբար մարտիրոսված հայորդիները։ Նահատակը հաղթողն է: Նահատակության արդյունքը հենց Եռաբլուրն է։ Նահատակությունը յուրաքանչյուր ազգի վաղվա հաղթանակի գրավականն է։ Նահատակությունը հանգեցնում է հարության։ Սա արդեն նահատակությունն է որպես վատ երևույթ ներկայացնում։ Նահատակությունը վաղվա կյանքի ու հաղթանակի գրավականն է։ Դու դրանից ի՞նչ պիտի հասկանաս, Նիկոլ Փաշինյան։ Քոնը Էրդողանի գիրքն ու կորցրած կադաստրի վկայականն է։ Ամոթը ոչ թե նահատակ լինելն է, այլ կենդանի մեռելի կարգավիճակով անհոգ գոյատևելը»։
11:36
11:22
11:04
10:56
10:45
10:32
10:13
09:58
09:45
09:38
09:26
09:13
09:02
22:22
20:04
19:44
19:22
18:44
18:25
18:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 | 31 |
09:58
09:45
09:38
09:26
09:13
09:02
09:57
09:45
09:34
09:24
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13