«Փաստ» օրաթերթը գրում է.
«Պարզվում է՝ Սյունիքի մարզում հարցվածների 81,6 %ը գոհ է մարզի սոցիալտնտեսական կյանքից։ «Ընդհանրապես գոհ չէ» կամ «ավելի շուտ գոհ չէ» հարցվածների 18,4 %ը։ Նման պատկեր է ստացվել «Բրևիս» ընկերության վերջերս իրականացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքում: Ի դեպ, ուշագրավ է, որ Սյունիքում հարցվողների հիմնական մասը՝ մոտ 72 %ը, հանքարդյունաբերության ազդեցությունն իրենց քաղաքի, գյուղի տնտեսական վիճակի վրա գնահատել է դրական։ Միևնույն ժամանակ, հարցվողների 78,15 %ը դրական է գնահատել հանքարդյունաբերության ազդեցությունը մարզի տնտեսական վիճակի վրա։ Ընդ որում, միանշանակ բացասական վերաբերմունք ունի հարցվածների ընդամենը 3 %ը, իսկ 9,4%ն ավելի շատ գոհ է, քան դժգոհ։ Հայաստանում հարցվածների 77 %ը, իսկ Սյունիքում հարցվածների 69,8 %ը կարծում են, որ կարելի է ունենալ և՛ հանքարդյունաբերություն, և՛ մաքուր բնություն, և՛ զարգացած տնտեսություն։ Սյունիքի մարզում հարցվածների մեծամասնությունը՝ 88,4%ը, կարծում է, որ, եթե Սյունիքում չլինի հանքարդյունաբերությունը, ապա մարզից բնակչության արտագաղթը զգալիորեն կաճի։ Այս տեղեկությունները հրապարակվեցին երեկ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում: Ի դեպ, միջոցառման ժամանակ նաև նշվեց, որ Սյունիքը, ըստ վիճակագրության, Հայաստանի ամենահարուստ մարզն է։ Ըստ «Modex Advisory» ընկերության իրականացրած «Հանքարդյունաբերության դերը Հայաստանի տնտեսությունում. Սյունիքի մարզի և ԶՊՄԿի ֆենոմենը» վերլուծության, աղքատության միջին ցուցանիշը հանրապետության մասշտաբով կազմում է 23 %, այն դեպքում, երբ աղքատության ամենաբարձր մակարդակը արձանագրվել է Շիրակի մարզում՝ 43,1 %, իսկ Սյունիքի մարզի աղքատության ցուցանիշը ամենացածրն է՝ ընդամենը 7%»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:56
18:22
17:51
17:36
17:21
17:04
16:41
16:22
16:07
15:52
15:34
15:09
14:45
14:22
14:09
13:42
13:22
13:04
12:55
12:24
12:24 23.10.25
18:56 23.10.25
11:48 23.10.25
12:03 23.10.25
10:45 23.10.25
10:03 23.10.25
17:51 23.10.25
18:22 23.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02