Հայաստանի եվրոպական ուղղվածությունը բնական ընտրության արդյունք է, ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի բացման արարողությանը հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Այն բխում է մեր պետության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգից, քանզի իր անցյալով և ներկայով Հայաստանը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մաս է կազմում՝ հիմնված ընդհանուր արժեհամակարգի և ուրույն պատմամշակութային ժառանգության վրա»,- նշել է նա։ Սիմոնյանի խոսքով՝ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի համար կարևոր գործընկեր է հանդիսանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման նպատակով՝ մեր երկրում ընթացող բարեփոխումների իրականացման գործում: «Մեր համատեղ ջանքերի արդյունքները տեսանելի են և անշրջելի: Երկրում ընթացող բարեփոխումները նաև անվտանգության հենարան են մեզ համար և ուղիղ փոխկապակցված են տարածաշրջանում խաղաղության հասնելուն միտված մեր քայլերին: Ինքնիշխան, կայուն և ժողովրդավար պետության զարգացման, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների նկատմամբ հարգանքի միջոցով է հնարավոր հասնել հարատև խաղաղության»,- հավելել է ԱԺ նախագահը։
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01