«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Բազմաթիվ անգամներ «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել է, որ ՀՀ Կառավարությունը չի կարողանում կարգուկանոն հաստատել ծխախոտի շուկայում, ու Հայաստանում մեծ մասշտաբների մաքսանենգ ապրանքներ կան: Հատկապես ՊԵԿ-ի վերջին փոփոխություններից հետո տեղեկություններ ենք ստանում, որ ակտիվացել են հարեւան Վրաստանից, ավելի կոնկրետ՝ գործող երեք մաքսակետերի Duty Free-ներից ծխախոտ գնելու դեպքերը: Ծխախոտը ֆիզիկական անձանց միջոցով, փոքր խմբաքանակներով անցկացվում է Հայաստան, ապա Telegram ալիքներով, սոցցանցերով ու list.am-ով կազմակերպվում է դրանց վաճառքը: Տպավորություն է, որ այս գործընթացը ոչ թե քաոտիկ կերպով է կատարվում, այլ գործ ունենք կազմակերպված խմբավորման հետ, որի թելերը տանում են հայ խոշոր գործարարներից մեկի շրջապատ, ում անունը դեռեւս չենք հայտնում, քանզի ակտիվ աշխատանքներ են տարվում այդ մասով: Ծխախոտ արտադրող ընկերություններից մեկի աշխատակիցը մեզ հետ զրույցում դժգոհեց, որ պետության ներսում ստեղծում են աշխատատեղ, տալիս են հարկ, որը մեկ տուփի դեպքում միջինը 250-300 դրամ է, եւ տեսնում են, թե ինչպես է զարտուղի ճանապարհով կազմակերպվում ծխախոտի ներմուծում եւ վաճառք, որը հաճախ ավելի էժան է ստացվում, քան տեղական արտադրողի մուծած հարկը: Իսկ պետությունը կա՛մ չի ուզում պայքարել, կա՛մ չի կարողանում դադարեցնել այս ապօրինությունը: Հետաքրքիր է՝ ՊԵԿ նոր նախագահ Էդուարդ Հակոբյանը կկարողանա՞ արդյունք ցույց տալ, թե՞ կբավարարվի մեկ-երկու կոսմետիկ քայլերով: Հ.Գ. Բնական է, որ սոցիալական ծանր պայմաններում ապրող մարդու համար նախընտրելի է էժան ապրանքի ձեռքբերումը, սակայն հարկ վճարողին «աստվածացնելու» քարոզչություն իրականացնող պետությունը նույնիսկ մատը մատին չի տալիս հարկատու արտադրողին անհանգստացնող խնդրին համապարփակ լուծում տալու համար: Հ.Գ. 2. Չենք հրապարակում մաքսանենգ ծխախոտի վաճառքի այլ հարթակներ. վստահ ենք, որ ուժային համակարգը դրանք կկարողանա գտնել, եթե ոչ, պատրաստ ենք տրամադրել մեր ձեռքի տակ եղած փաստերը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01