ՄԻՊ-ից հայտնում են, որ այցը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության տնօրեն Լուիս Հոլքի միջև հոկտեմբերի 22-ին կնքված համագործակցության հուշագրի արդյունքում: Այցի նպատակն էր աջակցել Հայաստանի և Դանիայի մարդու իրավունքների ազգային հաստատությունների համագործակցության ամրապնդմանը: Այցի ընթացքում մասնակիցները քննարկել են ՀՀ ՄԻՊ հաստատության և Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության համապատասխան լիազորություններն ու աշխատանքային հիմնական ուղղությունները՝ քննարկելով առկա մարտահրավերներն ու համագործակցության հնարավորությունները: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց աշխատանքային կարևոր ուղղությունները և իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ ՄԻՊ հաստատության գործունեությունը մարդու իրավունքների կրթության և խտրականության դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաև համագործակցությունը միջազգային ասպարեզում, մարզային ստորաբաժանումների գործունեության առանցքային նշանակությունը, իրավունքների պաշտպանությունը գործարարության ոլորտում, փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտը, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները և իրականացվող գործունեությունը, ինչպես նաև 2025 թվականի ընթացքում նախանշվող առաջնահերթությունները: Այցի շրջանակում ՄԻՊ ներկայացուցիչները մի շարք կարևոր հանդիպումներ են ունեցել դանիական առաջատար հաստատությունների և փորձագետների հետ: ՄԻՊ պատվիրակությունը հանդիպել է նաև Դանիական Հավասարության Խորհրդի ներկայացուցչի (Ligebehandlingsnævnet) հետ՝ ծանոթանալով Դանիայի մոտեցումներին՝ հավասարության խթանման և խտրականության կանխարգելման ուղղությամբ: Դանիայի Արտաքին գործերի նախարարության Արևելյան հարևանության բաժնի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, Պաշտպանի հաստատության միջազգային ներգրավվածության ընդլայնման հնարավորությունները: Այցի կարևորագույն հանդիպումներից էր Դանիական Խորհրդարանական օմբուդսմանի հետ հանդիպումը, որի ընթացքում Օմբուդսմանի Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավարը ներկայացրել է օմբուդսմանի լիազորություններն ու հիմնական աշխատանքային ուղղությունները, շեշտելով հաշվետվողականության և թափանցիկության կարևորությունը: ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի անդամ և ավագ հետազոտող Փիթեր Վեդել Կեսինգը իր հերթին մանրամասն ներկայացրել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Հայաստանի կողմից ներկայացված զեկույցի ուսումնասիրությունը: Այցը եզրափակվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության միջև ռազմավարական հարցերի շուրջ քննարկումով, ինչի արդյունքում հստակեցվել են համագործակցության հետագա ուղիները և համատեղ միջոցառումները 2025 թվականի համար: Երկու հաստատությունների միջև սկսված սերտ համագործակցությունը շարունակվելու է՝ ներառելով նոր համատեղ նախաձեռնություններ և ծրագրեր:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55