Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել Լեյբորիստական կուսակցությունից բրիտանական խորհրդարանի Ստորին պալատի պատգամավոր, ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախկին նախագահ Քիթ Վազի նկատմամբ: Նրան կասկածում են թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեջ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Guardian-ը:
Հետաքննությունը սկսելու որոշումը կայացվել է, երբ սեպտեմբերին Mirror պարբերականը հոդված է հրապարակել ուղեկցորդի ծառայություն մատուցող տղամարդկանց հետ Վազի շփվելու եւ նրանց կոկաին առաջարկելու մասին: Հրապարակումից հետո Վազը ներողություն է խնդրել իր ընտանիքից, քննադատել պարբերականին եւ հրաժարվել խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից:
Ըստ The Guardian-ի՝ ոստիկանությունում հաստատել են, որ հետաքննությունը սկսվել է հրապարակումից հետո, սակայն այլ մանրամասներ չեն ներկայացրել:
Վազն իր հերթին հայտարարել է, որ ողջունում է «լիարժեք հետաքննության անցկացումը՝ իրական փաստերը պարզելու համար»: Նա նաեւ հետաքննության հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:
12:06
11:38
11:16
11:07
10:48
10:25
10:09
09:43
09:19
09:02
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55