Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հերթական՝ 9–րդ, համագումարում Միության նախագահ միաձայն վերընտրվել է Արսեն Ղազարյանը։ Շնորհակալություն հայտնելով վստահության համար` ՀԱԳՄ նախագահը գործընկերներին կոչ է արել այսուհետ էլ ավելի ակտիվորեն հետամուտ լինել գործարարության շահերի պաշտպանությանը, տնտեսական գործունեության բարենպաստ միջավայրի ձևավորմանը, օրենսդրական նախագծերի քննարկումներին մասնակցությանը, տնտեսվարողներին ու տնտեսական քաղաքականությանն առնչվող խնդիրների վերհանմանը, դրանց լուծումերի ձևակերպմանն ու առաջմղմանը, մասնավոր հատված–պետություն երկխոսության արդյունավետության ապահովմանը։ Նա կարևորել է հետագա աշխատանքներում մասնագիտական, փորձագիտական բաղադրիչի ներգրավումը, նախաձեռնողականությունը, հաղորդակցության աշխուժացումը, տնտեսական ուղղվածության այլ տեղական ու միջազգային կառույցների հետ համագործակցության խորացումը։ «Մենք պետք է գործենք կառուցողական, փաստարկված և հետևողական, հնարավորինս լսելի և արդյունավետ բարձրաձայնենք նկատվող տնտեսական հիմնախնդիրները»,–նշել է Արսեն Ղազարյանը։ Համագումարը հաստատել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության 2019թ նոյեմբեր-2024թ. հոկտեմբեր ժամանակահատվածի գործունեության ու գույքի օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները։ Ընտրվել է 83 հոգանոց ՀԱԳՄ խորհուրդ, վերստուգիչ հանձնաժողով։ ՀԱԳՄ նորընտիր խորհուրդը համագումարին հաջորդած՝ դեկտեմբերի 13-ին հրավիրված իր անդրանիկ նիստում ընտրել է Միության 29 հոգանոց նախագահություն։ 2025 թվականի ապրիլի 12-13-ը Մոսկվայում կայանալիք Հայաստանի նորակառույց շենքերի ցուցահանդես–վաճառքի կազմակերպական աշխատանքներին ծանոթացրլ է ՀԱԳՄ խորհրդի անդամ, «Բիզնես փարթներս օֆ Արմենիա» ընկերության նախագահ Վրույր Փենեսյանը։ Նրա խոսքով, ռուս գործընկերներին կներկայացվեն ոչ միայն ՀՀ անշարժ գույքի շուկան, այլև հանրապետությունում առկա ներդրումային հնարավորությունները։ Վրույր Փենեսյանն անդրադարձել է նաև 2025 թվականի հունիսին Մոնակոյում անցկացվելիք Հայաստանի օրերին, որի շրջանակներում նախատեսվում է հրավիրել նաև գործարար համաժողով։
14:09
13:48
13:35
13:17
11:12
10:57
10:36
10:29
10:12
09:53
09:36
09:28
09:16
09:02
22:12
19:14
18:18
14:22
14:05
11:22
10:57 24.12.24
22:12 23.12.24
10:12 24.12.24
11:12 24.12.24
10:36 24.12.24
14:22 23.12.24
19:14 23.12.24
18:18 23.12.24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 | 31 |
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58
09:45
09:33
09:15
09:02
09:58
09:44
09:35
09:14
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:14
09:02
09:53
09:17
09:02
09:52
09:37
09:27
09:14
09:02
09:46
09:37
09:26
09:15
09:15
09:02
09:44