Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգվող մանկապարտեզներից ևս երկուսը հանձնվեց շահագործման: Նախակրթարաններում փոքրիկների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի ու Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Երևանի թիվ 135 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո վերաբացվել է 6 խմբով: Ներկայումս մանկապարտեզ է հաճախում շուրջ 180 երեխա: Երևանի թիվ 161 մսուր-մանկապարտեզն էլ հիմնանորոգումից հետո վերաբացվել է 10 խմբասենյակի հնարավորությամբ: Ներկայումս մանկապարտեզ է հաճախում շուրջ 200 երեխա: Որպես աշխատանքների պարտադիր բաղադրիչ՝ մանկապարտեզներում իրականացվել են սեյսմիկ ամրացման ու էներգաարդյունավետ միջոցառումներ: Տեղադրվել են արևային ֆոտովոլտային վահանակներ, LED լուսատուներ, իրականացվել են ջերմամեկուսացման աշխատանքներ: Կարևոր այս նախագիծը կյանքի է կոչվել Եվրոպական ներդրումային բանկի՝ ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Երևան համայնքի բյուջեի միջոցներով:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56