Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դեկտեմբերին առաջարկում է տոնական համերգների բազմաժանր ծրագիր: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 17-ին և 18-ին կկայանա «Շառլ Ազնավուր 100» հոբելյանական համերգը՝ ֆրանսիական DirectoProd ընկերության հետ համագործակցությամբ: Կհնչեն Ազնավուրի հայտնի և սիրված երգերը՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ: Համերգի մենակատարն է անվանի ֆրանսիացի երգիչ Ժյուլ Գրիզոնը, երգերի փոխադրումները սիմֆոնիկ նվագախմբի համար կատարել է վիրտուոզ երաժիշտ Նոբույուկի Նակաջիման: Համերգները ղեկավարելու է Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Նշյալ համերգը բարեգործական է. տոմսերի վաճառքից գոյացած հասույթը կուղղվի 2016 և 2020 թթ.-ի պատերազմների և դրանց հաջորդած մարտական գործողությունների մասնակից ուսանողների ուսման վճարների փոխհատուցմանը։ Նախագիծն իրականացվում է «4090» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ: Դեկտեմբերի 20, 21, 22, 23-ին՝ ժամը 16:00-ին և 19:00-ին, կներկայացվի Ամանորի խորհրդանիշը հանդիսացող Պ. Ի. Չայկովսկու «Շչելկունչիկը»: Հայտնի բալետն «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացվի նոր, շքեղ 3D անիմացիաներով և լուսային տպավորիչ լուծումներով՝ հանդիսատեսին հնարավորություն տալով դառնալ հեքիաթի մասնակիցը: Դեկտեմբերի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կտիրի ջազային տրամադրություն: Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ համագործակցությամբ՝ հանդիսատեսին կներկայացվի CHRISTMAS JAZZ տոնական համերգը: Ամանորի և Սուրբ Ծննդյան ճանաչված և սիրված մեղեդիները կհնչեն ջազային մշակմամբ: «Վիեննա-Գալա» տոնական շքեղ համերգով դեկտեմբերի 30-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կեզրափակի 2024 թվականը: Կհնչեն Յոհան Շտրաուսի հանրահայտ վալսերը՝ նրբագեղ պարահանդեսային պարերի ուղեկցությամբ: Համերգի դիրիժորն է՝ Էդուարդ Թոփչյանը: Մինչ համերգի սկիզբը՝ ժամը 18:00-ից, ճեմասրահում կլինեն պարահանդես և շամպայնի հյուրասիրություն: Խրախուսվում է համերգին ներկայանալ երեկոյան հագուստով:
18:44
18:37
17:21
16:00
15:12
11:33
10:28
21:15
20:33
20:13
18:01
17:52
17:26
17:04
16:34
15:35
15:09
12:45
12:25
12:12
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:46
09:37
09:17
09:02
09:46
09:34
09:17
09:02
00:00
00:00
00:00
00:00
09:36
09:27
09:14
09:01
09:45
09:38
09:27
09:02
09:56
09:45
09:34
09:18
09:57
09:46
09:39
09:28
09:14
09:15
09:02
09:44
09:12
09:26
09:45
09:35
09:17
09:02
09:46
09:34
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:56
09:56
09:45
09:36