Դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄԷ երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր՝ երկուստեք ընդգծելով հարաբերությունների դրական դինամիկան, արձանագրված արդյունքները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: Առանձնանշվել են առևտրի, զբոսաշրջության, տեխնոլոգիական և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցության խորացման հարցում առկա լրացուցիչ հնարավորությունները: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել ակտիվ ջանքերն առավել նշանակալի արդյունքների հասնելու ուղղությամբ, քանզի կա փոխադարձ հետքրքրություն, քաղաքական կամք և փոխշահավետ հեռանկարներ: Ներդրումների խթանման համատեքստում ընդգծվել է գործարար շրջանակների մասնակցությամբ փոխայցելությունների և համաժողովների պարբերական անցկացման կարևորությունը: Արարատ Միրզոյանը և Անվար Գարգաշը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ տեսլականը, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման պարագայում ընձեռնվող հնարավորությունները: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին: Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է ԱՄԷ նախագահի խորհրդականին ՀՀ «Բարեկամության» մեդալով պարգևատրվելու կապակցությամբ:
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44