ՄԻՊ գրասենյակից հաղորդագրություն են տարածել․ «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին և գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները և մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։ Պաշտպանն անդրադարձել է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման գործընթացին և այդ օրերին անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված աշխատանքներին: Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ չնայած մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության շարունակաբար կատարելագործվող միջազգային կառուցակարգերին՝ մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները։ Զրույցի շրջանակում Պաշտպանն անդրադարձել է մարզային այցերին, դրա շրջանակներում մարդու իրավունքների ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող մի շարք հարցեր: Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ներկայումս մեր երկրում իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի անթույլատրելի ծավալներն այսօր Հայաստանի Հանրապետությունում և դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը: Իր հերթին Ալեքսանդր Վիննիկովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում»։
17:12
15:59
15:45
15:36
15:26
13:34
13:26
13:13
12:55
12:36
12:18
11:44
11:18
10:16
10:05
10:00
16:33
16:27
16:02
15:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03