Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 466 դեպք և շուրջ 271.4 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 29 դեպքով 29 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 130 մլն դրամի չափով:
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետևյալ ոլորտներում.
- բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության և մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 13․74 մլն դրամ տուգանք,
- կացության կազմակերպման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․3 մլն դրամ տուգանք,
- կացության կազմակերպում, հագուստի,կոշիկի և գործվածքների առևտուր և կրթության ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1.43 մլն դրամ տուգանք,
- կոսմետիկայի, արդուզարդի և օծանելիքի խանութ, հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 4.13 մլն դրամ տուգանք,
- հագուստի, կոշիկի և գործվածքների արտադրության, հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․8 մլն դրամ տուգանք,
- հանրային սննդի (հանդիսությունների սրահ ունեցող և չունեցող) ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է շուրջ 11.44 մլն դրամ տուգանք,
- hեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով արձանագրվել է շուրջ 4.15 մլն դրամ տուգանք,
- հեղուկ և կոշտ վառելիքի առևտուր և այլ ոլորտներում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է շուրջ 29․7 մլն դրամ տուգանք,
- հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի և ավտոգազալցակայանի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 5․6 մլն դրամ տուգանք,
- հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, ավտոտեխսպասարկման և (կամ) ավտոլվացման, ավտոպահեստամասերի առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 19․7 մլն դրամ տուգանք,
- հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի և կացության կազմակերպման ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2․5 մլն դրամ տուգանք,
- մթերային խանութում 11 հարկ վճարողի մոտ 11 դեպքով արձանագրվել է շուրջ 15․65 մլն դրամ տուգանք,
- մթերային խանութի և հանրային սնունդ (չունի հանդիսությունների սրահ) ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 14․5 մլն դրամ տուգանք,
- սուրճի և թեյի արտադրություն, հանրային սնունդ (չունի հանդիսությունների սրահ) և այլ ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․7 մլն դրամ տուգանք,
- տնտեսական ապրանքների խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 2․6 մլն դրամ տուգանք։
Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:
16:55
16:38
16:23
16:09
16:09
15:45
15:27
15:14
15:04
14:49
14:34
14:18
13:56
13:45
13:22
13:04
12:45
12:33
12:16
11:56
09:45 18.12.24
11:39 18.12.24
13:22 18.12.24
13:45 18.12.24
14:18 18.12.24
15:14 18.12.24
10:48 18.12.24
11:22 18.12.24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 | 31 |
09:58
09:45
09:33
09:15
09:02
09:58
09:44
09:35
09:14
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:14
09:02
09:53
09:17
09:02
09:52
09:37
09:27
09:14
09:02
09:46
09:37
09:26
09:15
09:15
09:02
09:44
09:35
09:26
09:13
09:02
09:17
09:58
09:45
09:37
09:25
09:16
09:02
09:45
09:38
09:27
09:15
09:02
09:38
09:25
09:16