«Ես տեղյակ եմ՝ ինչ առաջարկների մասին է խոսքը, բայց քանի դեռ պաշտոնական արձագանք չունենք, ես չէի ուզենա բացել դրանց բովանդակությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի կողմից Ադրբեջանին ի՞նչ առաջարկներ են ներկայացել։
«Մենք ասել ենք, որ ոչ թե բանակցություններ ենք վարում, այլ առաջարկներ ենք ներկայացրել»,-ասաց նա:
Պատասխանելով «Զանգեզուրի միջանցքի» մասին Բաքվից հնչող հայտարարությունների մասին հարցին, Մհեր Գրիգորյանն ասաց. «Մենք քանի անգամ ենք կրկնել, որ կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնարին է: Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել ու մեկնաբանել այդ տերմինը: Նման բան ուղղակի չի լինելու: Մենք շարունակաբար կրկնում ենք, որ Հայաստանը ցանկանում է և պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ, բայց շատ դոգմատիկ կանոնների ներքո՝ ինքնիշխանության և իրավազորության ներքո»:
Նրա խոսքով, սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չունեն Ադրբեջանի հետ, բայց, կարծում է, մոտ ժամանակներում հանդիպում կլինի, որովհետև կանոնակարգի քննարկման, հաստատման փուլերում եղել է պայմանավորվածություն, որ կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո պետք է հանդիպել և շարունակել աշխատանքները:
Նա չնշեց, թե հաջորդը որ հատվածում է տեղի ունենալու սահմանազատումը. «Համատեղ հաստատված կանոնակարգով կա պայմանավորվածություն, կողմերը մինչ օրս պահպանել են, մամլո հաղորդագրություններից դուրս որևէ մեկնաբանություն չենք տալիս»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ասել էր. «Մենք հայ և ադրբեջանցի մեր գործընկերների հետ կարգավորման բազմաթիվ ուղղություններով արդեն լուրջ արդյունքների ենք հասել։ Կցանկանայի խոսել մարզային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, առաջին հերթին՝ երկաթուղային։ Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որը ղեկավարում են փոխվարչապետները, ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել, թե ինչպես կարելի է վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը»։ ՌԴ ԱԳ փոխնախարարը հստակեցրել էր, որ խոսքը Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի մասին է։
16:55
16:38
16:23
16:09
16:09
15:45
15:27
15:14
15:04
14:49
14:34
14:18
13:56
13:45
13:22
13:04
12:45
12:33
12:16
11:56
09:45 18.12.24
11:39 18.12.24
10:48 18.12.24
13:22 18.12.24
13:45 18.12.24
10:13 18.12.24
14:18 18.12.24
15:14 18.12.24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 | 31 |
09:58
09:45
09:33
09:15
09:02
09:58
09:44
09:35
09:14
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:14
09:02
09:53
09:17
09:02
09:52
09:37
09:27
09:14
09:02
09:46
09:37
09:26
09:15
09:15
09:02
09:44
09:35
09:26
09:13
09:02
09:17
09:58
09:45
09:37
09:25
09:16
09:02
09:45
09:38
09:27
09:15
09:02
09:38
09:25
09:16