ARM | RUS |

3-5 տարեկան երեխաների շուրջ 80 %-ն ընդգրկված է նախադպրոցական կրթության համակարգում. ԿԳՄՍ փոխնախարար

20.12.24 | 16:22

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ անցկացվում է «Կրթությունը սկսվում է ինձանից» խորագրով աշխատաժողովի հանրապետական փուլը՝ նախադպրոցական կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին, առկա խնդիրներին և դրանց լուծումներին նվիրված։


ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ աշխատաժողվի նպատակ ժամանակակից մանկավարժական մոտեցումների քննարկումն ու համակարգում առկա լավագույն փորձի փոխանակումն է։ Նախադպրոցական կրթության ոլորտում տարվա ընթացքում իրականացված ամենակարևորը աշխատանքը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի փոխանցմամբ, չափորոշչի ներդրմանն է ուղղված: Այս տարվա ընթացքում արդեն ավելի քան 500 մանկապարտեզներում ներդրվել է նախադպրոցական կրթության չափորոշիչը, որը, մասնագետների գնահատմամբ, փոփոխություն է բերել կրթական գործընթացում: «Մանկավարժները, տնօրեններն ու մյուս մասնագետները խոսում են ավելի ոգևորված աշխատելու ցանկության, փոփոխությունների, ավելի չափելի վերջնարդյունքներ ունենալու, առկա խնդիրները գնահատելու և դրանց լուծման եղանակներն ավելի հեշտությամբ գտնելու և ավելի մեծ հաջողությունների հասնելու մասին: Հուսով եմ՝ ձեր կողմից ներդրվող ջանքերը տեսանելի արդյունքներ են արձանագրելու առաջիկայում, և դրա արտացոլանքը տեսնելու ենք նաև երեխաների զարգացման գործընթացում: Չափորոշչի ներդրման շրջանակում մեծ աջակցություն է մենթոր մանկապարտեզների համակարգի ներդրումը, որը ստեղծվել է մենթոր դպրոցների օրինակով։ Ըստ նոր չափորոշչի՝ այդ հաստատությունները ստանձնել են վերապատրաստողի դերակատարումը, և, բնականաբար, գործընթացը բարդ էր»,- ասել է Արաքսիա Սվաջյանն ու շնորհակալություն հայտնել մենթոր մանկապարտեզների աշխատակիցներին, որոնք ջանք չեն խնայել շուրջ 2000 մանկավարժների վերապատրաստումն իրականացնելիս: ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև մանկավարժական աշխատողների կարողությունների զարգացման ծրագրերին՝ տեղեկացնելով, որ այս տարի շուրջ 1500 նախադպրոցական մանկավարժներ անցել են վերապատրաստումներ, ընդ որում՝ վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների նկատմամբ մոտեցումները խստացվել են։ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ այս տարի նախադպրոցական 26 մանկավարժի շնորհվել է տարակարգ․ գործընթացը շարունակվում է։ Նախարարի տեղակալը հույս է հայտնել՝ այս թիվը հաջորդ տարվա ընթացքում զգալիորեն կավելանա. «Մեզ համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր մասնագետ ջանքեր ներդնի իր մասնագիտական զարգացման համար և այդ ջանքերի համար ունենա նաև համապատասխան խրախուսանքի հնարավորություն: Այն չափանիշները, որոնք ներկայացված են տարակարգի ստացման համար, մասնավորապես՝ պարապմունքների պլանները, տեսադասերը, դուք ամեն օր եք իրականացնում և պարզապես պետք է փոքր-ինչ ավելի մանրամասն աշխատեք այդ ուղղությամբ՝ տարակարգի ստացման համար դիմելիս: Հուսով եմ՝ հաջորդ տարի կունենանք շատ ավելի բարձր ցուցանիշներ»: Հաջորդիվ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նախադպրոցական կրթության հասանելիության խնդրին: Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ 2024 թվականին ավելի քան 92 հազար 3-5 տարեկան երեխաներ արդեն իսկ հաճախում են նախադպրոցական ուսումնական հաստատություններ, իսկ նրանցից շուրջ 6000-ը՝ նախակրթարաններ: «Այսինքն՝ 3-5 տարեկան երեխաների շուրջ 80%-ն ընդգրկված է նախադպրոցական կրթության համակարգում: Այդ երեխաների մեծ մասը քաղաքային բնակավայրերից են, գյուղական բնակավայրերում ընդգրկվածությունը շատ բարձր չէ, և այս ուղղությամբ մեծ անելիքներ ունենք ինչպես ենթակառուցվածքների ապահովման, այնպես էլ նախադպրոցական կրթության կարևորության տեսակետից: Վստահ եմ՝ նախադպրոցական կրթության նկատմամբ վերաբերմունքը՝ որպես մի վայր, որտեղ կազմակերպվում է երեխայի խնամքը, արդեն իսկ փոխված է: Ծնողներն իրենք են գնահատում և կարևորում նախադպրոցական կրթության ազդեցությունը երեխայի զարգացման և դպրոցական կրթության բարեհաջող մեկնարկի հարցում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ նախադպրոցական կրթության հասանելիության ապահովման նպատակով նախարարության կողմից իրականացվել են քարտեզագրման աշխատանքներ, առանձնացվել են այն բնակավայրերը, որտեղ առհասարակ առկա չեն նախադպրոցական ծառայություններ: Այդպիսի բնակավայրերի թիվը 200-ից ավելի է: Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ բոլոր այն բնակավայրերում, որոնցում ապրում են մինչև 10 նախադպրոցական տարիքի երեխաներ, նախատեսվում է այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների մոդելի կիրառում կամ տրանսպորտային ծառայության ապահովում՝ հարևան բնակավայրում գործող մանկապարտեզ հաճախելու համար։ Նշված տարիքի 10-50 երեխա ունեցող բնակավայրերում նախատեսվում է ներդնել նախակրթարաններ, իսկ 50-ից ավելի երեխաներ ունեցող շուրջ 15 բնակավայրերում կկառուցվեն նոր մանկապարտեզներ: «Շատ կարևոր է, որպեսզի չունենանք որևէ բնակավայր, որտեղ հասանելի չլինի նախադպրոցական կրթությունը: Վերջինիս հասանելիության և մատչելիության տեսակետից կարևոր են նաև ներառական կրթության ոլորտում մեր ձեռքբերումները: Այս տարեվերջի տվյալներով կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1693 երեխա հաճախում է մանկապարտեզ: Նախորդ տարի այս թիվը, թերևս, 10 անգամ պակաս էր: Անկասկած, խոսքը ոչ թե այդ երեխաների թվի ավելացման, այլ այդ երեխաների հայտնաբերման և նախադպրոցական կրթության համակարգում ընդգրկման մասին է, ինչը շատ կարևոր քայլ է»,- նշել է Արաքսիա Սվաջյանն ու անդրադարձել այն խմբերին, որոնցում ընդգրկված երեխաների նախադպրոցական կրթությունն իրականացվում է պետական միջոցներով: Մասնավորապես՝ պետական ֆինանսավորմամբ նախադպրոցական կրթություն են ստանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաները և զինծառայողների ընտանիքների երեխաները: 2026 թվականից այս ցանկում կընդգրկվեն նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: Հասանելիության ապահովման տեսանկյունից թիրախային մյուս խումբը, նախարարի տեղակալի փոխանցմամբ, 0-2 տարեկան երեխաներն են, որոնց համար նախատեսվում է մսուրի ծառայությունների ներդրում: Երևան, Գյումրի, Վանաձոր և Հրազդան համայնքներում արդեն իսկ առանձնացվել են 10 նախադպրոցական հաստատություններ, որոնցում առաջին փուլով նախատեսվում են բացել 12-24 ամսական երեխաների խմբեր, իսկ երկրորդ փուլով՝ 6-12 ամսականների խումբ՝ Երևանի մեկ մանկապարտեզում: «Մենք ամբողջացրել ենք այդ տարիքային խմբի երեխաների համար անհրաժեշտ գույքը: ԱՆ նախարարության հետ նաև աշխատանքներ ենք իրականացնում 6-12-ամսական երեխաների սննդի նորմերի կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև այս տարիքի երեխաների համար պետք է ունենանք մասնագիտական ռեսուրսի գնահատում: 2025 թվականից այս տարիքային խմբերը կսկսեն գործել․ դրանք սկզբից կլինեն փորձնական, հետո քննարկումների արդյունքում կհասկանանք՝ ինչպես ենք ընդլայնում ծրագիրը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: Նախարարի տեղակալը նաև անդրադարձել է նախադպրոցական կրթության կառավարման որակին. «2024 թ. մարտահրավերային էր նաև կառավարման տեսանկյունից: Ըստ օրենքի՝ մինչև հուլիս 1-ը պաշտոնավարող տնօրենները պարտավոր էին ունենալ հավաստագիր, այլապես կդադարեցվեին նրանց պայմանագրերը: Ուրախ եմ, որ 261 մասնագետներ հավաստագրեր են ստացել, և այս պահին մենք չունենք որևէ նախադպրոցական հաստատություն, որի տնօրենը հավաստագիր չունի: Ունենք մի շարք հաստատություններ, որոնք ղեկավարում են տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարները, բայց արդեն մրցույթները հայտարարված են, և առաջիկայում կհամալրվեն նաև այդ տեղերը: Պետք է նշեմ, որ տնօրենների հետ պայմանագրերը կնքվում են 5 տարի ժամկետով»: Նախարարի տեղակալի խոսքով՝ մյուս ծրագիրը մասնավոր մանկապարտեզների լիցենզավորմանն է վերաբերում։ Համաձայն օրենքի՝ լիցենզավորման համար այս տարի դիմած կազմակերպությունների մեծ մասը` ընդհանուր առմամբ 145 կազմակերպություն, արդեն լիցենզավորվել է, որոնցից 77-ը՝ 2024-ին. «Հատկապես քաղաքային բնակավայրերում գործող մանկապարտեզները չեն բավարարում, որպեսզի ծածկեն նախադպրոցականների կրթությունը, այդ տեսանկյունից մենք կարևորում ենք մասնավորի զարգացումը. այս պահին շուրջ 8000 նախադպրոցական տարիքի երեխաներ կարող են հաճախել և հաճախում են մասնավոր մանկապարտեզներ: Լիցենզավորումից հետո ավելի վստահ ենք, որ այս հաստատություններում կրթությունն իրականացվում է մեր կողմից հաստատված ծրագրերով»: Արաքսիա Սվաջյանն առանձնացրել է նաև նախադպրոցական հաստատությունների մանկավարժների թվի և թափուր տեղերի համալրման խնդիրը։ Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է՝ Կառավարության որոշմամբ մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզների ծրագրում ընդգրկված հաստատությունների ցանկում արդեն իսկ շուրջ 400 հաստատություն է ներառվել, որոնցից 195-ում շինարարական աշխատանքներն ավարտվել են: ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև երեխաների նկատմամբ բռնության խնդրին ու երեխաների վարքականոններին: «Ցավոք, շատ ահազանգեր ենք ստանում բռնության դեպքերի առնչությամբ, այդ թվում՝ մանկապարտեզներից: Երբեմն նման պահվածք դրսևորողը դա չի էլ որակում որպես բռնություն: Պարտավոր ենք գիտակցել և հասկանալ, որ երեխաների ու հատկապես նախադպրոցականների հետ աշխատելիս համբերություն և շատ սեր է պետք»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել է նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին: Նա, մասնավորապես, նշել է. «Հօգուտ վաղ մանկության տարիների ներդրումներ կատարելը ոչ միայն անմիջապես օգուտներ քաղելու մասին է, այլև ուղղված է ապագային: ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար վաղ մանկական ուսումնառությունը կարևոր է երեք տեսանկյունից՝ որպես ներդրում հօգուտ կրթության և դպրոցական պատրաստվածության, որպես հիմք՝ ապահովելու, որ երեխաներն իրենց ներուժն իրագործեն, այդ թվում՝ աշխատաշուկայում, ինչպես նաև որպես հաշմանդամություն ունեցող և այլ խոցելի երեխաների ներառում ամենավաղ տարիքից: Հուսով ենք, որ մեր հավաքական հանձնառությունը վաղ մանկական ուսումնառությանը հաջորդ տարիներին կվերածվի աստիճանական քայլերի, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա դպրոց ընդունվի՝ հմտություններ ունենալով»: «Կրթությունը սկսվում է ինձանից» համաժողովն իրականացվել է մարզային և հանրապետական փուլերով: Մարզային փուլն անցկացվել է երեք աշխատարաններով, որոնցում թեմատիկ քննարկումներ են կազմակերպվել նախադպրոցական կրթության բովանդակության բարելավման, նախադպրոցական տարիքի երեխաների սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկությունների, ֆիզիկական կրթություն և առողջ ապրելակերպի խնդիրների վերաբերյալ: Աշխատաժողովի կազմակերպման բովանդակային պատասխանատուներն են «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը և ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված մենթոր նախադպրոցական ուսումնական հաստատությունները:


Խաչատուր Սուքիասյանը Փաշինյանի հետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցել է պատարագի

Խաչատուր Սուքիասյանը Փաշինյանի հետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցել է...

13:38

Որևէ մեկը թող պահանջ չներակայացնի՝ ով մասնակցի ընտրություններին. Իշխան Սաղաթելյան

Որևէ մեկը թող պահանջ չներակայացնի՝ ով մասնակցի ընտրություններին. Իշխան...

13:25

Դեռ հստակ որոշում չկա՝ Ռոբերտ Քոչարյա՞նն է նախընտրական դաշինքը ղեկավարելու, թե՞ ոչ. Իշխան Սաղաթելյան

Դեռ հստակ որոշում չկա՝ Ռոբերտ Քոչարյա՞նն է նախընտրական դաշինքը ղեկավարելու, թե՞ ոչ. Իշխան...

13:23

Միրզոյան-Ռուբիո հանդիպման ընթացքում նախատեսվում է TRIPP-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն

Միրզոյան-Ռուբիո հանդիպման ընթացքում նախատեսվում է TRIPP-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ...

13:21

2025-ին գրանցվել է զինծառայողների մահվան 30 դեպք, որից 6-ը՝ ծառայության հետ կապված հանգամանքներում. Նախարար

2025-ին գրանցվել է զինծառայողների մահվան 30 դեպք, որից 6-ը՝ ծառայության հետ կապված...

13:17

Բանակում կանանց ներգրավման տեմպը գոհացուցիչ չէ, բայց ծրագիրը արդյունք տվել է. Պապիկյան

Բանակում կանանց ներգրավման տեմպը գոհացուցիչ չէ, բայց ծրագիրը արդյունք տվել է....

12:52

ՀՅԴ–ն 2026–ի ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքային ձևաչափով. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ–ն 2026–ի ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքային ձևաչափով. Իշխան...

12:38

ԱՄՆ պատվիրակությունը Բաքվից կայցելի Հայաստան

ԱՄՆ պատվիրակությունը Բաքվից կայցելի Հայաստան

12:22

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության...

12:09

Վթար՝ Երևանի Հերացի փողոցում․ կան տուժածներ

Վթար՝ Երևանի Հերացի փողոցում․ կան տուժածներ

11:36

ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը Գրին քարտի խաղարկության շրջանակում

ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը Գրին քարտի...

11:12

Վթարային ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում

Վթարային ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում

09:48

Արարատ Միրզոյանը կհանդիպի Մարկո Ռուբիոյի հետ

Արարատ Միրզոյանը կհանդիպի Մարկո Ռուբիոյի հետ

09:27

Արթիկի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է

Արթիկի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք...

09:04

Արթիկի ճանապարհներին և Լանջիկի հատվածում բուք է

Արթիկի ճանապարհներին և Լանջիկի հատվածում բուք է

19:16

«Փարաքար համայնքի նախկին ղեկավարի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 2 անձի մասով». Քննչական կոմիտե

«Փարաքար համայնքի նախկին ղեկավարի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի...

19:06

Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ

Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ

18:03

Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը

Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի...

17:39

«Վեոլիա ջուրը»՝ Բաբաջանյան 129 շենքի բակում ստեղծված իրավիճակի մասին

«Վեոլիա ջուրը»՝ Բաբաջանյան 129 շենքի բակում ստեղծված իրավիճակի...

17:19

Դատավճիռների շուրջ 70 %-ը վերաբերում է տրանսպորտային հանցագործություններին. Բաբայան

Դատավճիռների շուրջ 70 %-ը վերաբերում է տրանսպորտային հանցագործություններին....

17:03

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55