ԱՄՆ ռազմական քաղաքականությունը ավելի հարձակողական է դառնում, հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանգը՝ արձագանքելով Չինաստանի ռազմական քաղաքականության մասին Պենտագոնի զեկույցին։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Կոնգրեսի համար պատրաստած զեկույցում նշել է, որ Չինաստանը, 2024 թվականի առաջին կեսի տվյալներով, ունի ավելի քան 600 միջուկային մարտագլխիկ և կանախատեսել, որ 2030 թվականին դրանց թիվը հազարից ավելին կլինի։ Պենտագոնը նշել է նաև, որ Չինաստանը ընդլայնում է իր միջուկային ներուժը՝ ԱՄՆ-ի և այլ երկրների հետ ռազմավարական մրցակցության ակտիվացման պայմաններում։ Միևնույն ժամանակ զեկույցում ընդգծվում է, որ ԱՄՆ-ն մտադիր է Չինաստանի հետ կապի բաց ուղիներ պահպանել, որպեսզի երկրների միջև մրցակցությունը ռազմական հակամարտության չվերածվի։ «Փաստերը ցույց են տալիս, որ ԱՄՆ ռազմական քաղաքականությունը գնալով դառնում է ավելի հարձակողական և աավելի արկածախնդիր»,- ի պաատասխան՝ նշել է Չինաստանի ՊՆ ներկայացուցիչը։ «Պատերազմներից կախվածության մեջ հայտնված ԱՄՆ-ը դարձել է միջազգային կարգի ամենամեծ խարխլողը և համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը։ ԱՄՆ-ն իր ռազմական գերակայությունն օգտագործում է իր միաբևեռ գերիշխանությունը պահպանելու, բռնի իշխանափոխություններ և «գունավոր հեղափոխություններ» հրահրելու համար»,- պատասխանել են ԱՄՆ-ին Չինաստանի ՊՆ-ից։ ԱՄՆ-ին տված արձագանքում նշվում է նաև, որ Վաշինգտոնը վերջին տարիներին ապօրինաբար ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում ու այլ երկրներում, ինչը հանգեցրել է հումանիտար աղետների, հարյուր հազարավոր մարդկանց մահվան, միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։
18:33
18:15
17:47
17:23
17:09
11:47
11:25
11:04
10:35
10:17
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
08:34
20:36
17:35
16:22
17:35 20.12.24
10:08 20.12.24
17:23 21.12.24
16:04 20.12.24
12:38 20.12.24
11:04 21.12.24
11:25 21.12.24
11:14 20.12.24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 | 31 |
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58
09:45
09:33
09:15
09:02
09:58
09:44
09:35
09:14
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:14
09:02
09:53
09:17
09:02
09:52
09:37
09:27
09:14
09:02
09:46
09:37
09:26
09:15
09:15
09:02
09:44
09:35
09:26
09:13
09:02
09:17