Այսօր Ծաղկաձորում մեկնարկել է «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի 14-րդ առաջնությունը, որը կտևի երկու օր, այսօր կանցկացվի ընտրական փուլը։
Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը` ազնիվ պայքար և հաջողություն մաղթելով ուժեղագույնին:
«Ուրախ եմ, որ հենց մեր երկրում է անցկացվում «Ինչ, որտեղ, երբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնությունը: Այստեղ կան շատ ծանոթ դեմքեր. մեզ չի հաջողվել անձամբ հանդիպել, սակայն բոլորին ճանաչում եմ, քանի որ ինտելեկտուալ խաղի վաղեմի երկրպագուն եմ: Այսօր այս խաղը վայելում է մեծ ժողովրդականություն Հայաստանում: Ես երախտապարտ եմ Ձեզ նրա համար, որ Դուք Ձեր խաղով և Ձեր օրինակով սփռում եք գիտելիք և հետաքրքրություն մարդկության նվաճումների նկատմամբ: Այն լարվածությունը, որով դուք փնտրում եք ճիշտ պատասխանը բոլորի ներկայությամբ, արժանի է ամենամեծ հարգանքի», -ասել է Սերժ Սարգսյանն ու հավելել, որ սա հրաշալի օրինակ է աճող սերնդի համար:
Հիշեցնենք, որ միջոցառումն իրականացվում է ՀՀ Նախագահի դրամաշնորհային ծրագրով, որին աջակցել են նաև «Հայաստանի երիտասարդական» հիմնադրամը, «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն, «Ռուսական աշխարհ» հիմնադրամը, «Ոսկեվազ» գինու գործարանը։
Հիշեցնենք նաև, որ առաջնության շրջանակներում Հայաստան են եկել շուրջ 400 գիտակներ` 24 երկրից, իսկ Հայաստանը որպես հյուրընկալ երկիր առաջնությանը մասնակցում է 6 թիմով: Մասնակիցների թվում են նաև հանրահայտ Մաքսիմ Պոտաշովը, Ալեքսանդր Դրուզը, Ալեքսանդր Ռուբինը, Անդրեյ Կոզլովը և այլք:
Մինչ այս ինտելեկտուալ խաղի առաջնություն նախկինում անցկացվել է Իսրայելում, Թուրքիայում, Վրաստանում և Ադրբեջանում:
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03