ARM | RUS |

Անհիմն առաջարկների ներկայացումը կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ

26.12.24 | 22:35

Անհիմն առաջարկների ներկայացումը կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր: Սույն նախագծերով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով այն օրական 8 ժամից 7 ժամ, իսկ շաբաթական՝ 40 ժամից 35 ժամ՝ պահպանելով միայն նվազագույն աշխատավարձը։ (Օրենքի նախագծերը հասանելի են հետևյալ հղմամբ։ Ուսումնասիրելով այս օրենքի նախագծերը՝ «Մանթաշյանց» ԳՄ-ն հայտնում է իր մտահոգությունն ու անհամաձայնությունը՝ ներկայացնելով հետևյալ հիմնավորումները. 1. Ազդեցության գնահատականի բացակայություն Նմանատիպ մեծ ազդեցություն ունեցող օրենսդրական նախաձեռնությունը պատշաճ հիմնավորման՝ Կարգավորման Ազդեցության Գնահատականի պարտադիր օրենսդրական պահանջ ունեն։ Հիմնավորումները, որոնք բերված են, մակերեսային են, չունեն քանակական վերլուծություն այս օրենսդրական նախաձեռնության ազդեցության՝ ՀՆԱ-ի, մարդկանց ներկա և ապագա եկամուտների, ընկերությունների և ոլորտների մրցունակության, հարկերի վրա։ Առանց նմանատիպ խորը վերլուծության նման օրենսդրական նախաձեռնությունը ոչ միայն համոզիչ չէ, այլև հակասում է օրենսդրական և կառավարության որոշումների պահանջներին։ 2. Մեթոդաբանական սխալներ համեմատության մեջ Օրենքի նախագիծը հիմնավորվում է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշներով, որոնք վերցված են Հայաստանի ՀՆԱ-ից էապես մեծ ունեցող երկրների օրինակներից։ Սակայն, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով Հայաստանին մոտ գտնվող բոլոր երկրներում (7,000–15,000 ԱՄՆ դոլար ՀՆԱ/մարդ սահմաններում), օրինակ՝ Թուրքիա, Ղազախստան, Մեքսիկա, Արգենտինա, Ուզբեկստան, Վրաստան, Պերու, Բելառուս, Չինաստան և այլն, աշխատաժամանակը շաբաթական 40-48 ժամ է և դրանից պակաս չկա։ Այսպիսով, Սոցապնախարարությունը թույլ է տվել մեթոդաբանական սխալ՝ համեմատելով անհամեմատելի երկրների տվյալներ։ 3. Անհասկանալի երկարաժամկետ ազդեցություններ Նույնիսկ զարգացած երկրներում աշխատաժամանակի կրճատման արդյունքները հստակ չեն։ Որոշ ոլորտներում փոփոխությունը տվել է դրական արդյունք, իսկ մյուսներում՝ բացասական։ Երկարաժամկետ կտրվածքով աշխատաժամերի կրճատման ազդեցությունները դեռևս չեն ուսումնասիրվել ամբողջությամբ։ Օրինակ, Շվեդիայում աշխատաժամանակի կրճատումը բացասական ազդեցություն է ունեցել ՀՆԱ-ի վրա։ 4. Հայաստանի աշխատաշուկայի իրական խնդիրները Հայաստանում, որտեղ աղքատության մակարդակը կազմում է 30%, առաջնային խնդիրը աշխատակիցների ազատ ժամանակը չէ, այլ բավարար աշխատանք ունենալն ու բավարար աշխատավարձ ստանալը։ Ազատ ժամանակի ավելացումը կարող է կարևոր լինել Ֆրանսիայի կամ Շվեդիայի նման զարգացած երկրներում, սակայն Հայաստանում առաջնահերթ խնդիրներն այլ են՝ օրինակ, նվազագույն սպառողական զամբյուղի ծախսերը հոգալու հնարավորությունը։ 5. Աշխատավարձերի նվազման կամ չաճելու իրական վտանգ Աշխատաժամերի կրճատման դեպքում առաջարկվում է պահպանել միայն նվազագույն աշխատավարձը, ինչը կարող է հանգեցնել աշխատավարձերի համատարած նվազման։ Շատ կազմակերպություններ չեն կարողանա թույլ տալ պահպանել նույն աշխատավարձը՝ ավելի կարճ աշխատանքային ժամերի դեպքում։ Իսկ այն կազմակերպությունները, որոնք կպահպանեն աշխատավարձերը, ստիպված կլինեն բարձրացնել իրենց պրոդուկտի ինքնարժեքը, ինչը կհանգեցնի գնաճի՝ հատկապես ծանր հարված հասցնելով աղքատության շեմին գտնվող խմբերին։ 6. Տնտեսության մրցունակության նվազում և աշխատանքի արտադրողականության հարցը Նախարարությունը պնդում է, որ այս կարգավորումը կնպաստի աշխատանքի արտադրողականության աճին։ Պետք է նշել, որ վերջին տարիներին Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը կտրուկ աճում է և հազիվ թե այդ աճի տեմպն ավելի արագանա։ Միաժամանակ, աշխատանքի արտադրողականության առումով Հայաստանի Հանրապետությունը դեռևս շատ վատ դիրքերում է՝ այլ երկրների հետ համեմատած և աշխատաժամերի կրճատումը կթուլացնի Հայաստանի տնտեսության մրցունակությունը և դիմադրողականությունը, ինչն անթույլատրելի է ներկայիս մարտահրավերների համատեքստում։ Օրինակ, Թուրքիայում աշխատաժամանակը շաբաթական 45 ժամ է, Իրանում` 44, Վրաստանում, Ադրբեջանում, ԵԱՏՄ մյուս բոլոր երկրներում՝ 40 ժամ։ 7. Օրենքների կիրարկում Օրենքների կիրարկման ցածր մակարդակը, որը երևում է ներկա աշխատանքային, հարկային օրենսգրքերի, բազմաթիվ այլ օրենքների (օրինակ՝ ծխելու արգելքի օրենքի) զանգվածային խախտումներից և խիստ թերի իրագործումից, հերթական անգամ հանգեցնելու է օրինապաշտ ընկերություններին անհավասար ու անարդար մրցակցության մղելը, քանի որ օրենքները խախտող ընկերությունները, որոնք մեծամասնություն են, ստանալու են անարդար առավելություն օրենքները հարգող ընկերությունների նկատմամբ։ Աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնի տարբեր տարիների հաշվետվությունները ցույց են տվել, որ աշխատաժամերի ու հավելավճարների խախտումներ հայտնաբերվում են ստուգվող ընկերությունների ծանրակշիռ մեծամասնության մոտ։ Առաջարկում ենք, որ Նախարարությունն իր ջանքերն ուղղի արդեն եղած օրենքների ու կարգավորումների կիրարկման մակարդակը բարձրացնելուն և պատրաստ ենք համագործակցել այդ հարցում։ Ամփոփում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օրենսդրական առաջարկը չունի բավարար հետազոտական կամ գիտական հիմնավորում, որը կվկայի, թե ինչու այս փոփոխությունը կարող է դրական ազդեցություն ունենալ։ Ավելին, այս առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր՝ կապված ինչպես տնտեսության, այնպես էլ մարդկային կապիտալի զարգացման հետ։ Բարեբախտաբար, այս առաջարկը դեռևս օրենսդրական նախագիծ չէ և գտնվում է քննարկման փուլում։ Սակայն նման անհիմն առաջարկների ներկայացումը, առանց խորքային քննարկման, կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ՝ մեծացնելով անորոշության մթնոլորտը։ Հետևաբար ցանկալի է, որ նմանատիպ նախագծերը նախապես քննարկվեն մասնագիտական և հասարակական մակարդակներում՝ որակյալ լուծումներ գտնելու նպատակով։


Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ «խիտ ժամանակացույցի» պատճառաբանությամբ

Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ «խիտ...

11:45

Երբ «խուլիգանությունը» դառնում է խոսքի ազատության սահմանափակման գործիք. Արսեն Բաբայան

Երբ «խուլիգանությունը» դառնում է խոսքի ազատության սահմանափակման գործիք. Արսեն...

11:23

Երևանյան կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրանները

Երևանյան կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի...

11:05

Ուխտերթ՝ դեպի Սուրբ Ստեփանոս եկեղեցի

Ուխտերթ՝ դեպի Սուրբ Ստեփանոս եկեղեցի

10:49

Խոշոր չափերով փողերի լվացման և համակարգչային հափշտակության դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է երկու անձի մասով

Խոշոր չափերով փողերի լվացման և համակարգչային հափշտակության դեպքի առթիվ քրեական վարույթի...

10:33

Ավտոճանապարհներն անցանելի են

Ավտոճանապարհներն անցանելի են

10:09

22 վագոն բենզինի իրական քաղաքական արժեքը․ Սուրենյանց

22 վագոն բենզինի իրական քաղաքական արժեքը․ Սուրենյանց

09:44

Հրդեհ՝ Գուգարք գյուղի տներից մեկում․ տուժած կա

Հրդեհ՝ Գուգարք գյուղի տներից մեկում․ տուժած կա

09:28

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

09:02

Աբովյանում չորս ավտոմեքենաներ են բախվել, կա տուժած

Աբովյանում չորս ավտոմեքենաներ են բախվել, կա տուժած

15:46

Դեկտեմբերի 21-22-ը կկայանա ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն ու ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը

Դեկտեմբերի 21-22-ը կկայանա ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն ու ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական...

15:29

ՊԵԿ աշխատակիցների շրջանում նախաձեռնվել է 103 ծառայողական քննություն. կան աշխատանքից ազատվածներ

ՊԵԿ աշխատակիցների շրջանում նախաձեռնվել է 103 ծառայողական քննություն. կան աշխատանքից...

15:02

Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը

Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ–ի...

11:27

Նարեկ Մկրտչյանը «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության նախագահի և Վագների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Նարեկ Մկրտչյանը «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության նախագահի և Վագների հետ քննարկել է...

10:35

«Բլոկադա» . Նոր ներկայացման մասին

«Բլոկադա» . Նոր ներկայացման մասին

10:03

Հայրենադավություն էր, մեր հավատքի նկատմամբ ոտնձգություն. Սերժ Սարգսյանը՝ Մայր Աթոռում կատարվածի մասին

Հայրենադավություն էր, մեր հավատքի նկատմամբ ոտնձգություն. Սերժ Սարգսյանը՝ Մայր Աթոռում կատարվածի...

16:15

Սպասվում է քամու ուժգնացում

Սպասվում է քամու ուժգնացում

15:45

«Տարվա վերադարձ». Մալխաս Ամոյանը՝ UWW-ի մրցանակակիր

«Տարվա վերադարձ». Մալխաս Ամոյանը՝ UWW-ի մրցանակակիր

15:19

Մամիկոնյանց փողոցում ավտոմեքենա է պայթել, տուժած կա

Մամիկոնյանց փողոցում ավտոմեքենա է պայթել, տուժած կա

15:03

Խիստ արձագանք չլինելու դեպքում՝ հայկական մշակույթը օտար պետությունների կողմից յուրացնելը կշարունակվի. ժողովրդական վարպետը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ ներկայացուցչին

Խիստ արձագանք չլինելու դեպքում՝ հայկական մշակույթը օտար պետությունների կողմից յուրացնելը...

14:52

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55