Զբաղվածության 2025-2031թթ. ռազմավարական ծրագիրը հաստատվել է Կառավարության այսօրվա նիստում։ Այն հնարավորություն կտա նպաստել Հայաստանում զբաղվածության ոլորտի հիմնախնդիրների հասցեագրմանն ու բարելավմանը` հանգեցնելով այնպիսի կարևորագույն արդյունքների, ինչպիսիք են՝ մարդկային կապիտալի զարգացումը, տնտեսական կայուն և ներառական աճը, տարածքային համաչափ զարգացումն ու աղքատության մակարդակի նվազումը, կյանքի որակի բարձրացումը, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատումը: Փաստաթղթով նախատեսված է առանձին թիրախային խմբերի համար իրականացնել 103 միջոցառում, որոնք միտված են մրցունակ և զբաղունակ աշխատուժի ձևավորմանն ու բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի աճին։ Ըստ այդմ, Հայաստանի զբաղվածության 2025-2031թթ. ռազմավարական ծրագրի նպատակները հետևյալ կետերի շուրջ են՝ • մարզային քաղաքները ներառող համայնքներում ոչ գյուղատնտեսական, բարձր արտադրողականություն ունեցող զբաղվածության աճ, • 18-29 տարեկան չսովորող, չաշխատող երիտասարդների զբաղվածության աճ՝ հմտությունների շարունակական զարգացման, դրանց իրացման հնարավորությունների ընդլայնման և արտադրողականության բարձրացման միջոցով, • կանանց զբաղվածության աճ՝ աշխատաշուկայում նրանց ներուժի ամբողջական և երկարաժամկետ իրացման, ինչպես նաև ձեռներեցության զարգացման միջոցով` մասնավորապես թիրախավորելով միջին տարիքի (30-40) կանանց զբաղվածությունը, • ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող, աշխատունակ շահառուների ինտեգրում՝ սոցիալական նպաստի համակարգի արդյունավետության բարձրացման միջոցով, • զբաղվածության ոլորտում պետական քաղաքականության համակարգի փոխակերպում՝ նպատակաուղղված մարդկային կապիտալի (աշխատաշուկայի առաջարկի) զարգացմանը, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի (աշխատաշուկայի պահանջարկի) աճին, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատմանը:
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34