Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, «Sputnik Արմենիա»-ի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։ Խումարյանը խորհրդակցությունների համար Հայաստան էր հրավիրվել դեռևս 2024 թվականի հունիսին ու դրանից հետո նա Բելառուս չի վերադարձել։ «Երևանի և Մինսկի հարաբերությունները վերջին շրջանում զգալիորեն սառել են։ Երկու երկրների պաշտոնատար անձանց միջև լարվածությունն առաջացավ Բելառուսի նախագահի կողմից ղարաբաղյան պատերազմի արդյունքների վերաբերյալ հնչեցրած գնահատականներից հետո: Փաշինյանն ավելի ուշ հայտարարեց, որ Բելառուսի առաջնորդը փաստացի խոստովանել է Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու մասին, և ՀՀ պաշտոնյաներին արգելեց մեկնել Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահ է մնում Ալեքսանդր Լուկաշենկոն: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները հունիսին նույնիսկ նոտաներ են փոխանակել։ Օգոստոսին, Լուկաշենկոյի հերթական հայտարարությունից հետո, Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի վրա լոլիկ և կարտոֆիլ էին նետել: Հայաստան–Բելառուս հարաբերությունների սառեցումը հերթական անգամ երևաց դեկտեմբերի 26–ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի (վերջինս Սանկտ Պետերբուրգում անցկացվող նիստին մասնակցում էր տեսակապի միջոցով) և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև փոխադարձ խայթոցներ եղան»,- գրել է լրատվամիջոցը։
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01