Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ Ամանորի կապակցությամբ։
Ուղերձում դեսպանը նշել է՝ չնայած մարտահրավերներին և դժվարություններին, հետևողական աշխատանք է տարվել, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը հաջողությամբ հաղթահարեն իրենց ամրության փորձությունը։ Սերգեյ Կոպիրկինն իր ուղերձում ընդգծել է՝ Ռուսաստանն ու Հայաստանը շարունակում են ամենատարբեր ուղղություններով համագործակցությունը, Ռուսաստանը, Հարավային Կովկասում կայունություն և անվտանգություն ապահովելուն ուղղված իր ջանքերի շրջանակներում, շարունակել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, պատրաստ է հնարավորն անել նաև գալիք տարում, «որպեսզի Երևանի և Բաքվի միջև հաստատուն և արդար համաձայնագրի հիման վրա հաստատվի երկար սպասված խաղաղությունը»։ «Այդ փաստաթուղթը թույլ կտա գործնականում կյանքի կոչել տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցություններն ապաշրջափակելու վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նշել է Կոպիրկինը։ Նա նաև հույս է հայտնել, որ առկա մարտահրավերների պայմաններում էլ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ։ «Ժամանակն է միասին կառուցել նոր, ավելի արդար անվտանգության և տնտեսական համագործակցության համակարգ՝ եվրասիական տարածաշրջանում»,- ասել է Ռուսաստանի դեսպանը։
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44