Ֆրանսիայի 2025 թվականի բյուջեն կարող է ընդունվել մինչև մարտի սկիզբը։ Այս մասին Le Parisien թերթին տված հարցազրույցում հայտարարել է հանրային հաշիվների համար պատասխանատու նախարար Ամելի դե Մոնշալենը։ «Բյուջեի բացակայությունը տնտեսական անորոշություն է ստեղծում»,- ասաց նա։ «Ժամանակն անցնում է, բյուջեն պետք է ընդունվի մինչև մարտի սկիզբ»: Նախարարը նաև հավելեց, որ իշխանությունները կցանկանային 2025 թվականի բյուջեի դեֆիցիտը պահել 5 տոկոսի սահմաններում։ Բյուջեն առաջացրել է վարչապետ Միշել Բարնիեի գլխավորած նախորդ կաբինետի հրաժարականը։ 2024 թվականի աշնանը նա փորձեց ընդունել ֆինանսական օրենք՝ շրջանցելով Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատ): Ի պատասխան՝ խորհրդարանականներն անվստահություն են հայտնել կառավարությանը։ Կառավարության նոր ղեկավար Ֆրանսուա Բայրուն իր հիմնական առաջնահերթությունն է անվանել երկրի առջեւ ծառացած ֆինանսական խնդիրների լուծումը։ Մասնավորապես, հանրապետության պետական պարտքը գերազանցել է 3,3 տրլն եվրոն, ինչը կազմում է ՀՆԱ-ի 113,7%-ը։ Կառավարության ծրագրերի անխափան ֆինանսավորումն ապահովելու համար անցած դեկտեմբերին Ֆրանսիայում ընդունվեց պետական ֆինանսների մասին հատուկ օրենք, որի հիմնական պարամետրերը համընկնում են 2024 թվականի բյուջեի ցուցանիշների հետ։ Այս փաստաթուղթն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի բյուջեի ընդունումը։
15:36
15:19
15:05
14:49
14:35
14:14
14:07
13:54
13:43
13:27
13:12
12:52
12:34
12:21
12:05
11:52
11:36
11:17
11:02
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:32
09:14
09:01
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58
09:45
09:33
09:15
09:02
09:58
09:44
09:35