ՀՀ վարչապետն ակնկալում է մինչև տարեվերջ ստանալ բոլոր համայնքների զարգացման ծրագրերը, այն երազանքները, որոնք ունեն համայնքների ղեկավարներն ու դրանց հասնելու նրանց պատկերացումները: Այդ մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է Դիլիջանում Տավուշի մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
«Ի՞նչ պետք է անենք, որ մենք մեր երկիրը, մեր մարզը զարգացնենք: Այդ աշխատանքի մեջ յուրաքանչյուրը պետք է ֆիքսի այն խաղի կանոնները, թե ինչպես ենք աշխատելու, ինչպես ենք համագործակցելու, ինչպես ենք ծրագրերը քննարկելու, նաև՝ թե համայնքը, մարզպետարանն ու կառավարությունն ինչ բեռ են իրենց վրա վերցնելու: Խաղի կանոնները լինելու են շատ պարզ: Նախ և առաջ մենք ակնկալում և սպասում ենք մինչ տարեվերջ բոլոր համայնքների զարգացման ծրագրերը, իրենց երազանքը, թե ինչպես են տեսնում համայնքի զարգացումը: Այնուհետև մենք այդ ծրագրերը քննարկելու ենք, կրկին հանդիպելու ու խոսելու ենք: Ծրագրերից ամենահեռանկարայինը, որտեղ համայնքն իր վրա բեռ կվերցնի` բացի ակնկալելուց, որ կառավարության կողմից պետք է լինեն ներդրումներ, միջամտություն, աջակցություն, մենք այդ ծրագրերին տալու ենք առաջնահերթություն»,- ասել է ՀՀ վարչապետը:
Կարեն Կարապետյանը համայնքների ղեկավարներին նշել է, որ նրանց հետ հարաբերությունները լինելու են գործընկերային: «Մենք հասկանում ենք, որ դուք ունեք բազմաթիվ դարդ ու ցավեր, խնդիրներ, մենք հասկանում ենք, որ յուրահատուկ վերաբերմունք պետք է ցուցաբերենք մեր սահմանամերձ համայնքներին, որտեղ առանձնապես տնտեսական ակտիվություն չկա, բայց այդ ամենը լինելու է այն խաղի կանոնների մեջ, այն բանաձևերի մեջ, որոնց շուրջ մենք պայմանավորվելու ենք և շարժվելու առաջ»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Կարապետյանն անհրաժեշտ է համարել ուսումնասիրել, թե որ ոլորտներն են մարզում զարգանում, որ ոլորտում որքան մարդ է զբաղված, ինչ ծավալի արտադրանք է ստացվում, այնուհետև հասկանալ, թե ինչ հեռանկարներ կան, որ ոլորտները կարող են զարգանալ: «Ո՞րն է Տավուշի մարզի առանձնահատկությունն ու առավելությունը, որո՞նք են թույլ կողմերը. սահմանամերձ է, ռիսկային է: Առավելություններն են` Վրաստանի շուկային մոտ լինելը, ուստի եթե այդ շուկայում ինչ որ բաներ ունենք անելու, պետք է մտածենք դրա շուրջ:
Եթե մենք թուղթ ու գրիչով ֆիքսենք մեր խնդիրները, սահմանենք առաջնահերթությունները, լուծումները, գրենք ինչ ունենք, ինչի կարիք ունենք և սկսենք փնտրել այն, ինչ չունենք, հստակ իմանալով`ինչ ենք ուզում անել, որպեսզի մեր կյանքի որակը փոխվի, վստահ եղեք, որ քայլ առ քայլ, ամեն օր գնալու ենք առաջ»,- ասել է ՀՀ վարչապետը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47