ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, հետևելով ավանդույթին, առաջարկել է իր ընթերցողներին միասին որոշել 2024-ի ամենամեծ սուտը։
Հարցման արդյունքում 2024-ի ամենամեծ սուտ է ճանաչվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Լիսաբոնի գագաթնաժողովից հետո միջազգային հանրությունը երբեք չի քննարկել ԼՂ-ի՝ Ադրբեջանից դուրս լինելը»։ Այս պնդումը ստացել է ամենաշատ ձայները հարցման մասնակիցների կողմից։ «Մենք առանձնացրել էինք հինգ տարբերակ՝ հնարավորություն տալով նշելու նաև սեփական տարբերակները։ Նիկոլ Փաշինյան. «Լիսաբոնի գագաթնաժողովից հետո միջազգային հանրությունը երբեք չի քննարկել ԼՂ-ի՝ Ադրբեջանից դուրս լինելը» Ընդդիմություն. «Նիկոլի օրերը հաշված են․ կուսակցության անդամները լքում են նրան» Ադրբեջանը ֆինանսավորում է արցախցի երեխաների հունգարական ճամբարները Տիգրան Ավինյան. ANIF-ը Հայաստանի ամենահեռանկարային ծրագրերի հիմք դրած ընկերությունն է Փաշինյանն ու Ցուկերբերգը միասին ներդրումային հարթակ են ստեղծել Հարցմանը մասնակցել է 350 ընթերցող: Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները խեղաթյուրող պնդումը որպես տարվա սուտ է ընտրել հարցվածների 54,9 տոկոսը (192 մասնակից)։ Փաստացի արցախյան հարցը շարունակում է մնալ հասարակության ամենազգայուն թեմաներից մեկը։ Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի պնդումը, թե «ANIF-ը Հայաստանի ամենահեռանկարային ծրագրերի հիմք դրած ընկերությունն է»։ Այս տարբերակի օգտին է քվեարկել հարցվածների 19,7 տոկոսը (69 մասնակից)։ Շատ փոքր տարբերությամբ երրորդ հորիզոնականում են ընդդիմության ներկայացուցիչների հայտարարությունները, թե «Նիկոլի օրերը հաշված են․ կուսակցության անդամները լքում են նրան»։ Այս տարբերակին կողմ է քվեարկել 67 մասնակից։ Մնացած տարբերակները ստացել են համեմատաբար ավելի քիչ ձայներ։ «Փաշինյանն ու Ցուկերբերգը միասին ներդրումային հարթակ են ստեղծել» կեղծ լուրերին կողմ է քվեարկել 3,7 տոկոս-ը, իսկ Ադրբեջանի կողմից արցախցի երեխաների հունգարական ճամբարների ֆինանսավորման մասին պնդումները՝ 2,6 տոկոսը»,- գրել է լրատվամիջոցը։
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03