Երեկ՝ հունվարի 6-ին, կրակոցներ էին հնչել Լոռու մարզում, ինչի հետևանքով «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Այսօր՝ հունվարի 7-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության ծառայողները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, ինչպես նաև վիրավորի, մասնակիցների և կրակոց արձակողի ինքնությունը: Պարզվել է, որ երեկ՝ ժամը 13:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 18 հասցեի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է առաջացել, որն այնուհետև շարունակվել է Տերյան փողոցում՝ Վանաձորի բնակիչներ 45-ամյա Միկիտ Մարկոսյանի, 43-ամյա Դավիթ Մարկոսյանի և 38-ամյա Տիգրան Էվոյանի միջև: Այն տևել է մոտ 10-15 րոպե և վիճաբանության ժամանակ, ըստ ստացված օպերատիվ հավաստի տեղեկությունների՝ Մ. Մարկոսյանը իր մոտ եղած ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել Տ. Էվոյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածք, ապա Մ. Մարկոսյանը իր կողմից շահագործվող «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքնայով դեպքի վայրից դիմել է փախուստի: Տ. Էլոյանը տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասին, 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշնեով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձանց և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև քննչական մարմնի կողմից հանձնարարական է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակին, որպեսզի հայտնաբերեն «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան:
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34