ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, ամուսնու նախագահության օրոք արդեն երրորդ անգամ հայտնվել է հանրահայտ Vogue ամսագրի շապիկին:
Նա պատմել է իր՝ ԱՄՆ առաջին տիկնոջ դերում փորձառության մասին:
«Ես կարող էի 8 տարի անցկացնել`անելով ինչ ասես: Ես կարող էի զբաղվել ծաղիկ աճեցնելով, զարդարանքներով, զվարճանքներով: Որովհետև առաջին տիկինն իրավամբ ստանում է իր դերը: Այդ պաշտոնի համար չեն ընտրվում, այսինքն՝ չկա իրական իշխանություն: Եվ դա ազատության հրաշալի պարգև է»,- ասել է ԱՄՆ առաջին տիկինն ու նշել, որ հպարտանում է իր թողած ժառանգությամբ:
Պարբերականն ընդգծում է, որ նրա ամուսինը նույնպես հպարտանում է այն ամենով, ինչ Միշելը հասցրել է անել Սպիտակ տանը:
«Միշելը երբեք չի խնդրել լինել առաջին տիկին: Այդ դերը նրան պարտադրված էր, ինչպես քաղաքական առաջնորդների բազմաթիվ կանանց: Բայց ես միշտ գիտեի, որ նա հրաշալի կկատարի առաջին տիկնոջ դերը և կթողնի իր յուրահատուկ ավանդն այդ գործում: Եվ այդ ամենն այն պատճառով, որ նա այնպիսին է, ինչպիսին դուք նրան տեսնում եք. աչքի ընկնող, կենսուրախ, առատաձեռն կին, որն ինչ-ինչ պատճառով համաձայնել է ամուսնանալ ինձ հետ»,- ասել է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման:
Միշել Օբաման նաև պատմել է, թե ինչպես է նրան հաջողվել 8 տարի շարունակ լինել ոճի խորհրդանիշ: Նրա խոսքով՝ նա չի վախեցել նոր բան փորձել, նրա համար կարևորը հարմարավետությունն ու գեղեցկությունն է, այլ ոչ թե դիզայների անունը:
Բացի այդ, Միշել Օբաման խոստովանել է, որ կկարոտի Սպիտակ տունը, սակայն «եկել է հեռանալու ժամանակը»:
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
12:06
11:38
11:16
11:07
10:48
10:25
10:09
09:43
09:19
09:02
15:06
14:38
14:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55