Հակակոռուպցիոն քրեական դատարանը վարույթ է ընդունել Արտաշատ համայնքում ասֆալտապատման և շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առևերույթ հափշտակություններին և պաշտոնատար անձանց կողմից հովանավորչության վերաբերյալ գործը: Այս մասին տեղեկացանք դատական տեղեկատվական համակարգից: Վարույթի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում են Արտաշատ համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կառլեն Մկրտչյանի օգնական Արգամ Հովակիմյանը, Արտաշատ խոշորացված համայնքի Բերքանուշ բնակավայրի նախկին վարչական ղեկավար, «Ավետիս Խեցի» ՍՊ ընկերության տնօրենի տեղակալ Հայկ Ավետիսյանը, «Հուսալի շինարար» ՍՊԸ տնօրեն Տիգրան Արամյանը և Արծրունի Կարապետյանը: Հայկ Ավետիսյանին և Տիգրան Արամյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի միաժամանակ երեք հոդվածներով: Համաձայն դատախազության մեղադրական եզրակացության՝ Հայկ Ավետիսյանը Տիգրան Արամյանի և Կարապետ Հովհաննիսյանի հետ՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից իրենց մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձանց կողմից հովանավորչության, ինչպես նաև ապօրինի անգործության համար Սեյրան Արիստակեսյանի օժանդակությամբ խոստացել են տալ 8.000.000 ՀՀ դրամ կաշառք, բացի այդ, Հայկ Ավետիսյանը, Տիգրան Արամյանի և Նարեկ Հովհաննիսյանի հետ խմբի կազմում նախնական համաձայնությամբ Արծրունի Կարապետյանի օժանդակությամբ խաբեության եղանակով հափշտակել են առանձնապես խոշոր չափերով դրամական միջոց։ Իսկ Արգամ Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի օգնականի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչի արդյունքում պետությանը և համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։ Հայկ Ավետիսյանի, Տիգրան Արամյանի և Արգամ Հովակիմյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ հափշտակությանն օժանդակելու մեջ մեղադրվող Արծրունի Կարապետյանի նկատմամբ՝ բացակայելու արգելքը: NEWS.am-ին հայտնի դարձավ, որ հիշյալ դեպքից հետո Բերքանուշ համայնքի վարչական ղեկավար Հայկ Ավետիսյանի լիազորությունները դադարեցվել են և Բերքանուշի նոր վարչական ղեկավար է նշանակվել Վարդան Ավետիսյանը: Իսկ Արտաշատ համայնքի ղեկավար օգնական Արգամ Հովակիմյանի տվյալները մինչ օրս համայնքապետարանի կայքից չեն հեռացվել: Հիշեցնենք՝ 2024 թվականի հուլիսի 30-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ էր իրականացրել Արտաշատի համայնքապետարանում, որի արդյունքում հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 9 անձի նկատմամբ:
22:53
22:42
22:27
20:32
20:31
18:55
17:55
17:42
17:27
17:12
16:52
16:37
16:21
15:57
15:36
15:19
15:05
14:49
14:35
14:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:32
09:14
09:01
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58
09:45
09:33
09:15
09:02
09:58
09:44
09:35