Ջրային պարեկները, Սևանա լճի ափամերձ տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանումներն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են հետևողական միջոցառումներ իրականացնել ապօրինի ձկնորսության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ: ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, համատեղ միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին Ճամբարակ համայնքի հարակից Սևանա լճում հայտնաբերված ձկնորսական նավակում եղել է սիգ տեսակի 135 ձուկ՝ ընդհանուր 54 կիլոգրամ: Ծովագյուղի 24 և 31 տարեկան բնակիչները հայտնել են, որ իրենք են որսացել ձկները։ Ձկնորսական նավակը և ձկները տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին։ Նույն տարածքում ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են Սևան քաղաքի բնակիչ, 52-ամյա տղամարդու վարած մեքենան։ Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի սրահում նկատել են սիգ տեսակի 134 ձուկ՝ ընդհանուր 38 կիլոգրամ։ Տղամարդը հայտնել է, որ ձկները գնել է Փամբակ բնակավայրի տարածքում անծանոթ անձից։ Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին։
09:35
09:17
09:01
22:24
19:09
18:06
17:56
17:47
17:45
17:22
17:09
16:48
16:15
15:52
15:38
15:15
14:42
14:18
14:03
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42