ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 9-ին այցելել է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայր: «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային մարզահամալիրում նախարարի գլխավորությամբ կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի արտագնա հերթական նիստը։ «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում արդեն իսկ կատարվել է շուրջ 27 մլրդ ՀՀ դրամի ներդրում, նախատեսվում է ներդնել ևս 12 մլրդ ՀՀ դրամ այս տարի։ Ընդհանուր առմամբ, պլանավորվում է իրականացնել շուրջ 100 մլրդ ՀՀ դրամի ներդրում։ Ընկերությունն օգտվել է պետական աջակցության մի շարք գործիքներից, մասնավորապես՝ մաքսատուրքից ազատման արտոնությունից և լիզինգի պետական աջակցության ծրագրից, որի միջոցով ձեռք են բերվել ժամանակակից սարք-սարքավորումներ։ Մարզահամալիրը զբաղեցնում է մոտ 2070 հեկտար տարածք, որից 600-ը նախատեսված է կառուցապատման համար։ 2024 - 2025 սեզոնին Մայլեռում արդեն գործում են երկու տասը տեղանոց հոնդոլային ճոպանուղիները, որոնք նախագծվել և մատակարարվել են աշխարհահռչակ «Դոպելմայր» ընկերության կողմից։ Ճոպանուղիները հնարավորություն են ընձեռում հյուրերին համալիրի սկզբնական կետից բարձրանալ ﬕնչև համալիրի աﬔնաբարձր գագաթ՝ 2850 ﬔտր բարձրություն, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատյան դաշտավայր և Արագած լեռ։ Առկա են 21 կմ սահուղիներ, որոնք համապատասխանում են Եվրոպական բոլոր 4 բարդություններին՝ իրենց գունային որակավորուﬓերով: Ընդհանուր առմամբ, հանգստավայրում պլանավորվում է տեղադրել 17 ճոպանուղի։ Համալիրն ունի 450 աշխատակից։ Նախարար Գևորգ Պապոյանը և ԱՏԳ հանձնաժողովի անդամները «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջել են համալիրում, հետևել ընթացիկ աշխատանքներին, ժամանցային կենտրոնների և ճոպանուղու կայանների գործունեությանը, ծանոթացել առաջիկայում նախատեսվող ծրագրերին։ Մայլեռում արդեն գործում է 3 ռեստորանային համալիր, 3 ճոպանուղի, վարձույթի 2 սրահ, արհեստական ձնագոյացման համակարգ, գիշերակացի համար շալեներ։ Օրեր անց կբացվի ևս մեկ ռեստորան և օլիմպիական ստանդարտներին համապատասխանող սահադաշտ: Առաջիկայում նախատեսվում է կառուցել մի քանի հյուրանոցային համալիրներ, այդ թվում՝ միջազգային բրենդներ ներկայացնող։ Պետական միջոցներով կառուցվել է Եղիպատրուշից դեպի լեռնադահուկային համալիր տանող ճանապարհը։ «Մայլեռ»-ի տարածքը 2024 թվականի օգոստոսին ճանաչվել է ազատ տնտեսական գոտի, իսկ «Մայլեռ ԱՏԳ» ՍՊԸ-ին շնորհվել է ազատ տնտեսական գոտու կազմակերպչի կարգավիճակ։
15:33
15:13
14:56
14:45
14:43
14:36
14:22
14:08
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
11:33
11:05
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42