1. Գրավիչ կանայք միշտ դրական են
Իսկ դրական տրամադրությունն ընտրություն է, որը ցանկալի կանայք կատարում են ամեն օր: Այո, երբեմն նրանց ուժերն էլ են տեղի տալիս, տրամադրություն չեն ունենում եւ ապրում են իսկական դեպրեսիա, բայց ընդհանուր առմամբ այդպիսի կանայք հավատում են լավագույնին:
2. Նրանք ստանձնում են պատասխանատվություն
Հեշտ է մնալ դրական եւ երջանիկ, երբ վստահ ես, որ ամեն ինչ քո վերահսկողության ներքո է, եւ որ դու ինքդ ես պատասխանատու քո կյանքի համար: Երբ դու փնտրում ես, թե ում մեղադրես անհաջողություններիդ համար, դա բացարձակապես հրապուրիչ չէ, որովհետեւ այդպես դու ճառագում ես բացասական էներգիա, որը ստիպված են լինում իրենց վրա ընդունել ուրիշները:
3. Նրանք ջանքեր են գործադրում, որպեսզի լինեն երջանիկ
Գրավիչ կինը ոչ միայն պարզապես պատրանք է ստեղծում, թե ամեն ինչ լավ է: Նա անում է ամեն անհնարին բան, որ դա իրականանա: Սակայն հանուն արդարության պետք է ասել, որ շատ բան պայմանավորված է մոտեցմամբ ու աշխարհայացքով, բայց այդ մասին խոսվեց առաջին կետում:
4. Նրանք մարդկանց մեջ տեսնում են լավը
Հարաբերությունները շատ ավելի դժվար են, երբ դու անընդհատ փորձում ես գտնել ինչ-որ վատ բան, մերկացնել նրա շահադիտական մտադրությունները եւ այլն: Եթե վստահ ես, որ ձեր հարաբերությունը չի կարող լինել հիանալի, գիտե՞ս ինչ, չի էլ լինի: Եթե նույնիսկ տեղի ունենա ինչ-որ վատ բան, ցանկալի կինը չի սկսի անմիջապես փնտրել մեղավորի, չի մտածի, թե նա այդպես վարվել է վատ դիտավորությամբ, այլ կփնտրի տեղի ունեցածի օբյեկտիվ պատճառները:
5. Նրանց համար կարեւոր են անհատական աճը եւ նպատակները
Երբեմն մարդիկ բողոքում են, թե իբր ստիպված են զոհաբերել իրենց երազանքները հանուն հարաբերության եւ ընտանիքի: Բայց դա հեռու է ճշմարտությունից: Պարզապես պետք է գտնել այնպիսի հարաբերություններ, որոնք ներդաշնակ կլինեն ձեր երազանքներին, եւ այնպիսի մարդու, որը նեցուկ կլինի ձեզ՝ իրականացնելու ձեր երազանքները: Կիրքը ինչ-որ այլ բանի ուղղված, ոչ միայն ձեր զուգընկերոջը, օգնում է հարաբերություններում: Այն ապահովագրում է ձեզ ձանձրույթից:
6. Նրանք հետեւում են իրենց տեսքին հանուն իրենց
Գուցե դա պատշաճ եւ կոռեկտ չէ, բայց քանի դեռ ձեզ վստահ չզգաք ձեր մարմնում, քանի դեռ չսիրեք նրան, չեք լինի ցանկալի: Եւ որքան էլ ցանկանանք նայել ճշմարտության աչքերին, միեւնույն է, ավելի լավ է կինը խնամի իրեն եւ ճիշտ սնվի, քան թե գնա ինքնագնահատականի բարձրացման դասընթացի: Սա չի նշանակում, թե պետք է լինենք իդեալական, ինչպես թոփ-մոդելները, բայց պետք է ձգտենք բարետես լինել մեր հնարավորությունների սահմանում:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03