ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․
«Կարծում եմ՝ 2024 թվականը շրջադարձային էր եվրոպական քաղաքականության համար. ծայրահեղ աջ ուժերի ալիքը, որը սկսեց թափ հավաքել նախորդ տասնամյակում, 2024թ-ին վերածվեց շոշափելի ալիքի։
Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ արմատական աջ կուսակցությունները ոչ միայն ստանում են զանգվածային աջակցություն, այլև ստանում են պետություններ կառավարելու իրական հնարավորություններ։
Առաջին հայացքից այս միտումը կարող է տագնապ առաջացնել՝ այլատյացության աճի, լիբերալ արժեքների էրոզիայի, հակամիգրացիոն հռետորաբանության ուժեղացման և այլ տեսքով։ Այնուամենայնիվ, արժե մտածել այս տեղաշարժի պատճառների մասին։ Եվրոպան, վերջին տարիների բախվելով տնտեսական, միգրացիոն, անվտանգային և մշակութային ճգնաժամերին՝ պատասխաններ է փնտրում։ Եվրոպական երկրների շատ քաղաքացիներ զգում են, որ իրենց ձայնն այլևս չի լսվում, և որ գլոբալիզմի ու բազմամշակութայնության պատճառով, Եվրոպայում քայքայվում է ազգային ինքնությունը:
Նման պայմաններում աջակողմյան արժեքներին վերադարձը կարելի է ընկալել որպես եվրոպական ինքնությունը պահպանելու փորձ։ Ազգային պետության մոդելները, որոնք որպես այլընտրանք ԵՄ համաեվրոպական բյուրոկրատիայի և լիբերալ-գլոբալիստական մոդելի, առաջ են քաշվում աջակողմյան կուսակցությունների կողմից՝ եվրոպացիներին առաջարկում են ազգային պատկանելության և սեփական շահերի նկատմամբ վերահսկողության զգացում:
Հարկ է նաև ընդգծել, որ այս գործընթացները միատեսակ ու միանշանակ չեն: Կա որոշակի տարբերություն Իտալիայում Ջորջի Մելոնիի պրագմատիկ մոտեցման և Ավստրիայում Հերբերտ Քիքլի կամ Գերմանիայում Ալիս Վայդելի արմատական հռետորաբանության միջև: Եվրոպայի ապագան, իմ կարծիքով, կախված է լինելու նրանից, թե աջակողմյան ուժերի որդեգրած ուղիներից ո՞րն է լինելու գերիշխողը:
Այսօր ապագայի համար հարց է նաև, թե արդյոք այն կպահպանի՞ հավասարակշռությունը եվրոպական ավանդութային արժեքների և արդիականության, ազգային ինքնության և մարդու իրավունքների հարգման միջև: Այս հարցի պատասխանը ապագայում կորոշի, թե արդյոք 2024 թվականը եվրոպական պատմության մեջ կգրանցվի որպես զուտ ինքնության վերածննդի սկի՞զբ, թե՞ կվերածվի համաշխարհային զարգացումներից ժամանակավոր մեկուսացման ու բաժանման քայլի:
«Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանը սկսելու է մի անպտուղ գործընթաց, որը, վնասելով առկա ռազմավարական շահերին ու աշխարհագրական-անվտանգային առանձնահատկություններին, մեծ հավանականությամբ, ապագայում բախվելու է եվրոպական փակ դարպասներին:
Հարց է նաև, թե ինչպիսի՞ տեսք և առաջնահերթություններ է ունենալու Եվրոպական Միությունը մի քանի տարի հետո, եթե, իհարկե, պահպանի իր այսօրվա կառուցվածքն ու ներգրավվածությունը արևելյան գործընկերության և ընդլայնման հարցերում»:
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
13:17
12:36
12:14
11:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03