Այսօր՝ նոյեմբերի 12-ին, տեղի ունեցավ «Միասնություն» համազգային շարժման առաջին համաժողովը:
Ծրագրային ելույթներով հանդես եկան «Միասնություն»համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը, համակարգող խորհրդի անդամներ՝ քաղաքագետ Խաչիկ Գալստյանը, ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու Հասմիկ Շափաղաթյանը, «Հայազն»կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը, «Երիտասարդ եզդիներ» ՀԿ նախագահ Սաիդ Ավդալյանը, «Զարգացման ուղի» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Հայկ Պետրոսյանը և Շարժման այլ մասնակիցներ:
«Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանն իր խոսքում նշեց հետևյալը. «Սա գաղափարական սերնդափոխություն է: Սա ոչ միայն մեր սերնդի, այլև ապագա սերունդների շարժումն է, բայց այն մարդկանց համար, ովքեր յուրովի ու նորովի են պատկերացնում Հայաստանի զարգացումը: Մենք մեր ավագ սերնդին շատ բանով ենք պարտական, որը մեզ համար իրականում շատ բան է արել. Հայաստանի անկախացումը, երկու հայկական պետությունների կայացումը, արցախյան ազատամարտը, որտեղ ավագ սերնդի ներկայացուցիչները փայլուն հաղթանակ տարան… Մենք դարձանք հենց այդ հաղթանակի սերունդը, բայց պետք է խոստովանենք, որ պետության այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ մեր ավագ սերնուդը մի քիչ հոգնել է, հոգնել է թե´ իր աշխատանքից, և ինչու ոչ՝ նաև պայքարից: Մենք չենք համակերպվելու այս վիճակի հետ, ես վստահ եմ մեր ուժերին, ես հավատում մեր գաղափարներին, ես համոզված եմ մեր հաղթանակի մեջ»,- ասաց նա:
Համակարգող խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանն իր ելույթում հայտարարեց. «Սպասված է այս Շարժումը այնքանով, որքանով ՀՀ անկախության վերջին 25 տարիները ցույց են տվել, որ մեր Հայաստանում, մեր երկրում՝ կուտակվել են բազում սոցիալական, քաղաքական տնտեսական խնդիրներ: Իշխանության և հասարակության միջև ձևավորված որոշակի անջրպետը, հասարակական-քաղաքական հիմնահարցերի օրեցօր կուտակվող և առաջին հայացքից անլուծելի համարվող հիմնախնդիրները օր օրի, ժամ առ ժամ՝ իրենց լուծումներին են սպասում»:
«Միասնություն» համազգային շարժման հռչակած նպատակներն են՝
Բնականոն սերնդափոխության ապահովումը
Առողջ մրցակցային դաշտի ստեղծումը
Հայրենասեր անհատների, կարող ուժերի ու ինտելեկտուալ ներուժի համախմբումը
Պետության կառավարման փիլիսոփայության փոփոխությունը
Համազգային միասնության հաստատումը
«Միասնություն» համազգային շարժման նպատակներին հասնելու հիմնական ռեսուրսն այն մարդիկ են, ովքեր կիսում են հռչակած սկզբունքներն ու պատրաստ են պատասխանատվություն ստանձնելու մեր երկրում որակական սերնդափոխություն իրականացնելու ու դրա միջոցով ավելի արդյունավետ պետական իշխանություն ձևավորելու հարցում:
«Միասնություն» համազգային շարժումը՝
Միասնության, համերաշխության, համաձայնության շարժում է
Սերնդափոխության, համախոհների, առաջնորդների շարժում է
Հաղթանակի, հայրենասիրության, հայրենատիրության շարժում է
«Միասնություն» համազգային շարժման լրատվական ծառայություն
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47