ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․
«ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելությունն» է դարձել թշնամանք ու անհանդուրժողականություն բորբոքելը, մարդկանց մոլորեցնելը: ՔՊ վերնախավի համար այս գործելաոճը դարձել է իշխանության մնալու գրավական և մեր հասարակությունն ու պետությունը կործանող ախտ: Ավտորիտար պետությանը հատուկ այսպիսի քարոզչությունը վտանգավոր է ինչպես երկրի ներսում կայունության, այնպես էլ միջպետական հարաբերությունների համար: Որևէ պետության հետ հարաբերությունները, հատկապես դաշնակցային հայտ ներկայացնելը պահանջում է այդ պետության հետ հարաբերություններում ՀՀ շահերի առավելագույն ու իրական իրացում: Պետք է ամեն պայմանավորվածություն կամ լուծում ամրապնդվի «գետնի վրա» գործող կոնկրետ մեխանիզմներով: Այդ ամենն էլ պետք է պատշաճ պարզաբանվի հանրությանը: Ինքս միանգամայն կողմ եմ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, այնուամենայնիվ, այսօրվա ուսումնասիրությունները վկայում են, որ ՔՊ-ն իր քարոզչությամբ նպաստում է երեկվա միջոցառման հանրային ու միջազգային խեղաթյուրված ընկալմանը և նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի: Ըստ այդմ, իրական դիվանագիտության փոխարեն ստացվում է թշնամանքի ու անհանդուրժողականության ՔՊ քարոզչություն՝ պատմական, տնտեսական ու այլ թելերով կապված պաշտոնական դաշնակցի` ՌԴ-ի կամ ցանկացած երկրի դեմ առհասարակ, ինչպես նաև հարաբերություններում լարվածության խորացում: Այս ամենն այն դեպքում, երբ ՔՊ-ն է իր իշխանության ժամանակահատվածում ավելի խորացրել տնտեսական կապերը ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի հետ` «գետնի վրա» գործող կոնկրետ մեխանիզմներ ներդնելով կամ գործողներն ամրապնդելով: Այս պայմաններում ՀՀ պետական շահերին օրգանապես է հակասում ՔՊ-ի նման քարոզն ու գործունեությունն առհասարակ: ՔՊ-ի կողմից մանիպուլյացիաներ թույլ չտալու համար հատուկ եմ շեշտում իմ հիմնարար համոզմունքը` Հայաստանի անվտանգության ու առաջընթացի համար պետք է ղեկավարվել իրական ժողովրդավարության ու իրավունքի գերակայության, մարդու իրավունքների ու ազգային արժեքների պաշտպանության գերակայությամբ»:
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44