Ադրբեջանում ապօրինաբար պահվող քաղբանտարկյալ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի միջոցով ուղերձ է փոխանցել․
«Դիմում եմ ողջ համաշխարհային հանրությանը, մարդկանց, ում համար միևնույն չէ, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում և ովքեր ցանկանում են երկարաժամկետ և իրական խաղաղություն։ Ես՝ Ռուբեն Վարդանյանս, 2023 թվականի սեպտեմբերի 27-ից, արդեն ավելի քան 470 օր, գտնվում եմ կալանքի տակ՝ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության քննչական մեկուսարանում, որից 340 օրը՝ մենախցում, 23 օրը՝ պատժախցում։ Ուզում եմ պաշտոնական հայտարարություն անել նախքան դատավարությունն սկսվելը: Եթե դուք կարդում եք այս տողերը, նշանակում է՝ ես սպառել եմ այստեղ տեղի ունեցողի մասին ճշմարտությունը բարձրաձայնելու բոլոր այլ միջոցները։ Հունվարի 17-ին, ժամը 15:00-ին նշանակված է իմ գործով դատական նիստը։ Ինձ ասել են, որ ինձ 42 մեղադրանք է առաջադրվել, որոնցից մի քանիսը ենթադրում են մինչև ցմահ ազատազրկում, բայց մինչև այժմ ինձ հնարավորություն չեն տվել ուսումնասիրել պաշտոնական մեղադրական եզրակացությունը։ Ինձ և իմ փաստաբանին թույլ են տվել լոկ թերթել քրեական գործի 422 հատորները, որոնք ադրբեջաներենով են, որին ես չեմ տիրապետում, և դրա համար բավական կարճ ժամանակ են տվել՝ 2024 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2025 թվականի հունվարի 8-ը։ Հոդվածները, որոնցով ինձ մեղադրանք է առաջադրվել, ինձ ռուսերեն թարգմանությամբ փոխանցել են միայն 2025 թվականի հունվարի 8-ին։ Իմ, իմ փաստաբանի և թարգմանչի վրա ճնշում են գործադրել՝ ստորագրելու փաստաթղթերը հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծված արձանագրությունները: Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, երբ հայտնել եմ միայն անուն-ազգանունս։ Եվս մեկ անգամ շեշտում եմ՝ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծիք են։ Այդպիսի փաստաթղթեր իրականում գոյություն չունեն։ Փաստաբանիս և թարգմանչիս ստիպել են ստորագրել այս փաստաթղթերը։ Կրկին ընդգծում եմ իմ և իմ հայրենակիցների անմեղությունը և պահանջում եմ, որպեսզի անհապաղ դադարեցվի մեր դեմ ուղղված այս քաղաքականացված գործը»։
Շարունակելի
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03