Կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը գտնում է, որ գիտելիքահեն տնտեսություն կառուցելու համար մասնագետները պետք է բավականին բարձր կրթական ցենզ ունենան: «Այդ առումով Հայաստանը բավականին համահունչ է, այսօր շատ երկրներ ավելացնում են այն մարդկանց թիվը, ովքեր ստանում են բարձրագույն կրթություն»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Կարինե Հարությունյանը նշեց, որ նախկինում գիտելիքահեն տնտեսության տերմինն ավելի շատ էր օգտագործվում, իսկ հիմա, կարծես, տերմինը հոգնեցրել է, թեև այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. «Այսօր մենք աշխատանքներ ենք տանում, որ հնարավորինս շատ անձինք ստանան բարձրագույն կրթություն: Կա հասարակության մեջ տարածված մի կարծիք, թե՝ ինչի համար է պետք այդքան բարձրագույն կրթությամբ մարդ, եթե այդքան աշխատատեղ չկա։ Սա ճիշտ չէ, քանի որ բարձրագույն կրթություն ստացած անձը կյանքում հնարավորություն ունի փոխելու մասնագիտությունը, ադապտացվելու որևէ իրավիճակի»:
Անդրադառնալով ուղեղների արտահոսքին, ԿԳ փոխնախարարն ասաց, որ, իհարկե, այդ երևույթը լավ չէ ոչ մի երկրի համար և դրան պետք է ազնիվ մոտենալ: «Բարձր որակավորման մասնագետը միշտ պահանջված է և նրա հնարավորությունները դրսում աշխատանք գտնելու, բարձր աշխատավարձ ստանալու ավելի բարձր են: Դա չի նշանակում, որ մենք չպետք է պատրաստենք բարձր որակավորման մասնագետներին, որ ուղեղների արտահոսք չլինի»,-ասաց նա:
Կարինե Հարությունյանը նշեց, որ Հայաստանում պետք է ստեղծել մեխանիզմներ, պետք է հնարավորինս արժանապատիվ աշխատավարձ առաջարկվի, որպեսզի մարդը հետաքրքրված լինի մնալ և աշխատել: «Այսօր եթե վերցնենք գիտնականի, գիտական աշխատողի աշխատավարձերը, իհարկե, դրանք ցածր են, մեր հույսը պետք է միայն պետական միջոցները չլինեն, այլ նաև արտաքին միջոցներ պետք է փորձենք ներգրավել»,-ասաց նա և նշեց, որ դրա համար պետք է միասնական աշխատանք, ստեղծագործ միտք:
Փոխնախարարի անձնական դիտարկմամբ՝ այսօր գիտական աշխատողներն ավելի շատ միանում են արտասահմանյան խմբերին, համալսարաններին, գնում, որոշ ժամանակ արտերկրում են մնում և այնուհետ վերադառնում:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34