Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ 2022 թվականի մարտից 2023 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել են անդրազգային հանցավոր կազմակերպություն՝ իրականացնելով առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն: Հանցավոր կազմակերպության կազմում ներգրավվել է առնվազն 144 անդամ, այդ թվում՝ անչափահասներ: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հանցավոր կազմակերպության մեջ ներգրավված անձինք ստեղծել և ուղղորդել են կեղծ բովանդակությամբ համացանցային կայքեր, սոցիալական ցանցերում իրականացրել են գովազդներ, վարձակալել են գրասենյակային տարածքներ, հանցավոր գործունեությունը քողարկելու նպատակով հաճախակի ստեղծել և փոփոխել են մտացածին ընկերությունների անվանումները և դրամական փոխանցումներ կատարելու համար կիրառվող բանկային հաշվեհամարները, կիրառել են արտասահմանյան վիրտուալ հեռախոսահամարներ, պոլիգրաֆ սարքով իրականացրել են նոր ներգրավվող աշխատակիցների ստուգումներ, աշխատակիցների տվյալների բացահայտումից խուսափելու համար նրանց տվել են կեղծանուններ և հերթական համարներ, հրահանգավորել են հնարավոր խնդիրների դեպքում համապատասխան վարքագծի կանոնների վերաբերյալ, տեղադրել և գործարկել են էլեկտրոնային տվյալների և այլ կրիչների ոչնչացման մեխանիզմներ: Այսպիսով, հանցավոր կազմակերպության անդամները կապ հաստատելով հիմնականում եվրոպական երկրների բնակիչների հետ և ներկայանալով որպես արհեստական բանականությամբ գործող հեղինակավոր ու մեծ եկամուտներ ապահովող միջազգային ներդրումային ընկերության աշխատակիցներ՝ կատարել են համակարգչային հափշտակություններ: Կազմակերպության անդամները տուժողներին մոլորեցնելուց և նրանց վստահությունն ամրապնդելուց հետո վերջիններիս ուղղորդել են տարբեր չափերի գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին: Արդյունքում, հանցավոր կազմակերպության անդամները ստացել են օտարերկրացի 1404 տուժողի՝ առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 810 մլն 71 հզր 577 ՀՀ դրամի ֆինանսական միջոցները տնօրինելու և օգտագործելու իրական հնարավորություն: Հանցավոր կազմակերպության 1 ղեկավարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համակարգչային հափշտակությունը), 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացումը), 1 այլ ղեկավարի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համակարգչային հափշտակությունը), 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացումը) և 16 անդամի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համակարգչային հափշտակությունը): Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01