«Նշված ձևակերպումն անհասկանալի է, մեղմ ասած, նաև ոչ իրավական»,-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուների գործով դատական նիստի ժամանակ առարկեց փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նա նշեց, նիստերի քարտուղարը դատավարության մասնակիցներին ներկայացնում է որպես մեղադրյալ, մինչդեռ նրանց որևէ մեղադրանք առաջադրված չէ։
«Իսկապես դժվարանում ենք հասկանալ, թե ինչն է, այսպես ասած, սկզբունքային հարցը, երբ մեղադրանք չկա, օգտագործվում է մեղադրյալ եզրույթը։ Հասկանալի չէ, ինչու է այդպես նշված ու մշապես հիշատակվում, ի վերջո դատական նիստին ներկայացել ենք»,-ասաց փաստաբանը։ Նախագահող դատավորը պատասխանեց, Վարդևանյանի գործընկերոջ կողմից նույն հարցի վերաբերյալ առնվազն երկու անգամ առարկություն ներկայացվել է, և այդ առարկությունը չի ընդունվել։
«Դատարանն այդ առարկությունը չի ընդունել և չի ընդունելու, Ռոբերտ Քոչարյանը ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, որը վերացված չէ»,-ասաց դատավորը։ Դատավորի խոսքը բարկացրեց ՀՀ երկորրդ նախագահին, նա միջամտեց, ինչին ի պատասխան դատավորը հայտարարեց. «Մեղադրյալ Քոչարյան, դատարանը Ձեզ նկատողություն է հայտարարում տեղից արձագանքելու համար»։
«Շատ բարի»,-պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանն էլ նկատեց, որ առարկություն ներկայացնելն ու դրանք դատավորի կողմից չընդունելն ունեն հետևանքներ. «Քննարկման ժամանա արգումնետ բերելուց ես կարող եմ ասել, որ եղել է քննարկում, այսինքն, եղել է առարկություն։ Հետևանք այդ իմաստով, ուրիշ բան մի մտածեք»։ «Դե ուրեմն ասեք՝ իրավական հետևանքներ»,-արձագանքեց դատավորը։ «Հարգարժան դատարան, ես ցանկացած բան այստեղ քնարկում են իրավաբանական փաստերի լույսի ներքո»,-հակադարձեց պաշտպանը։ Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Մինչ ընդհանուր իրավասության դատարանը քննում էր գործը, ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց հոդվածը։
Panorama.am
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
12:21
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34