ՆԳՆ-ից հայտնում են․
«Հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում դիակ կա: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված հասցեում հայտնաբերել է Ալավերդի քաղաքում հաշվառված 39-ամյա տղամարդու դիակը՝ արնաշաղախ և մարմնի տարբեր մասերի վնասվածքներով: Շենգավիթի քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր, Երևան քաղաքի և Շիրակի մարզային վարչությունների, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 19-ի ժամը 19.00-ի սահմաններում 39-ամյա տղամարդը Մեծամորի բնակիչ 31-ամյա և Արագածոտնի մարզի Արտենի գյուղի բնակիչ 32-ամյա ընկերների հետ իր բնակության հասցեում օգտագործել է ոգելից խմիչք: Այդ ընթացքում 31-ամյա մեծամորցին կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 39-ամյա տղամարդու հետ:
Վիճաբանությունը վեր է ածվել ծեծկռտուքի, որի ընթացքում էլ 31-ամյա երիտասարդը ձեռքերով, ոտքերով ու տարբեր առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել 39-ամյա տղամարդուն, որը ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է: Այնուհետև երիտասարդները հափշտակել են մահացածի բջջային հեռախոսը, ինչը հետո, որպես փոխհատուցում, տվել են տաքսու վարորդին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 31-ամյա երիտասարդը՝ Գյումրիի Մուշ-2 թաղամասի շենքերից մեկում, իսկ 32-ամյա երիտասարդը՝ Արտենի բնակավայրի Բաղրամյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են քննչական բաժին, ապա տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:
Նախաքննությունը շարունակվում է»:
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
13:17
12:36
12:14
11:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03