ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել։
«Ապազգային, ապապետական և հակագիտական մտավարժանքներից ծնված վարչախմբի պարագլխի վերջին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան մեր համազգային հավաքական իրավունքների և ինքնութենական հիմքերի կազմաքանդում և նսեմացում, տարատեսակ քողածածկույթներով թուրք-ադրբեջանական պահանջների բավարարում։ Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հայտարարությունն ինքնին ուրացման հակաքաղաքակրթական վարք է, որը, թուրքական նախապայմանների բավարարման հետ մեկտեղ, անարգում է 4 տասնյակն անցնող երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, որոշ երկրների պարագայում՝ այն քրեականացնելու իրողությունը, նաև՝ Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման դեմ համամարդկային ջանքերն ու միջազգային իրավունքի նորմերը։ Այս դատապարտելի հայտարարությունը նսեմացնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ հայ ժողովրդի տարբեր սերունդների կողմից գեներացված քաղաքական, գիտական, հասարակական ժառանգությունը, մեր հավաքական պայքարն ու զոհաբերումը։ Այն անարգանք է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից սրբադասված 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի, մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը վերահաստատում է՝ • Հայոց ցեղասպանության ճանաչումը, մեր ժողովրդի իրավունքների վերատիրացումն անժամանցելի է, այն հիմնված է միջազգային իրավունքի, պատմական արդարության վերականգման կենսական պահանջի վրա, բխում է Հայ ժողովրդի և Հայոց պետականության ռազմավարական շահերից, • Ցեղասպանության դատապարտումը, հետեւանքների վերացումը լրջագույն հիմք են՝ բացառելու և կանխելու մարդկության դեմ նման հանցագործությունները, • Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման` ՀՀ Անկախության հռչակագրով արձանագրված պահանջից հրաժարումը չի չեզոքացնելու Հայաստանի Հանրապետության դեմ թշնամական, ծավալապաշտպական նկրտումները, անվտանգության սպառնալիքները։ Արձանագրում ենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների և նախապայմանների անշրջահայաց սպասարկումը թշնամական քաղաքականություն է, որն ուղիղ մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը, ապառնալիք մեր պետականության գոյությանն ու աշխարհասփյուռ հայության կենսական շահերին։ Կրկին դիմում ենք հայությանը՝ Հայաստանում և Սփյուռքում, համախմբվելու մեր պետականության կազմաքանդումը կասեցնող ազգային-պետական օրակարգերի շուրջ»,-ասված է հայտարարության մեջ։
13:46
13:36
13:22
13:09
12:51
12:44
12:21
12:02
11:45
11:35
11:22
11:08
10:45
10:33
10:14
09:56
09:46
09:33
09:14
09:01
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45
09:32
09:15
09:01
09:54
09:35
09:02
09:46
09:37
09:17
09:02
09:46
09:34