Ես վաղուց նրան չեմ մեկնաբանում, համարում եմ, որ Հայաստանը լիարժեք և լեգիտիմ, օրինակարգ ներկայացուցիչ չունի այլևս, ցավոք սրտի։ Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, Բանակի օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե մենք չենք կարողանում ժամանակակից զենքեր ձեռք բերել, որովհետև նայում են Արարատին, ասում են՝ այս մարդիկ ուզում են գնան, Մուշը, Արտահանը հետ բերեն։
«Տարբեր կարծիքներ կան, բայց ես կարծում եմ, որ ժամանակին ուներ այդ լեգիտիմությունը, բայց դա իր վարքով, իր խոսքով և բանով արդեն իր վրայից թոթափեց։
Ի՞նչ ասեմ, այսօր կարևոր օր է, առանցքային օր է մեր երկրի համար, և պիտի մենք շարունակենք արժանի լինել այդ տղաներին, զինվորներին, սպաներին, որոնք իրենց կյանքը տվեցին, մեր հայրենիքի, մեր պետության, Արագածի և Արարատի իրականի և պատմականի պաշտպանության համար։ Դրանք մեկ ու միասնական հասկացություններ են, և նրանք, ովքեր ուզում են այլ բան ասել, դա իրենց առանձին կարծիքն է։
Այսօր մենք վճռական փոփոխությունների առջև ենք կանգնած, այդ փոփոխությունները հավաքական իրավասություն են ենթադրում, պատասխանը մեկն է և մի հոգի չէ այլևս, որ պիտի որոշի մեր ճակատագիրը։ Սա կմնա ցանկություն, թե իրական Հայաստանի իրական փոփոխություն, դա արդեն մեզնից է կախված:
Կարծում եմ, բոլորս ենք պատասխանատու և մեղավոր, դա շաբլոնային չհնչի, ինձանից սկսած, նախկին ղեկավարները իրենց կարևոր հերթին, բայց հիմնական առաջատար հանցավորը, մեղավորը, երդմնազանցը, այդ մարդն է, ցավոք սրտի, ում անունը դուք տվեցիք, ում անունը ես չեմ տալիս և և այլևս չեմ մեկնաբանում:
Մենք պիտի մեկնաբանենք բանակը, տղաները, զինվորները, ժառանգությունը, հետագիծը, մեր սխալները, մեր նվաճումները, մեր ձեռքբերումները: Այդ ամբողջը մերն է և չկա տարանջատում, չկա սահման: Հայրենիքը մեկն է, պետությունը մեկն է և նաև հայրենիքի հանձնումը, մեր ռազմագերիների և ղեկավարների պատանդ մնալը, տղաների կյանքը, դրանք մեղավոր ունեն, դրանք գլխավոր պատասխանատու ունեն, կոնկրետ մարդ՝ իր բոլոր ածանցյալներով»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
17:53
17:39
17:24
17:10
16:52
16:18
16:05
15:45
15:16
14:45
14:23
14:09
13:45
13:28
13:07
12:52
12:36
12:17
11:54
11:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53
09:36
09:28
09:17
09:02
09:56
09:48
09:38
09:27
09:15
09:02
09:34
09:18
09:02