«Ֆաջր» թատերական փառատոնում «Մեկ ժամ հիշողություն» ներկայացումն արժանացել է բարձր գնահատանքի։
Հունվարի 26-ից 31-ը Վանաձորի դրամատիկական թատրոնը փառատոնին ներկայացել է Կարինե Խոդիկյանի «Մեկ ժամ հիշողություն» պիեսի բեմադրությամբ. ռեժիսորը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է։
Թատրոնի դերասաններն այս ներկայացմամբ «Սանգելաջ» թատերական սրահում անցկացված փառատոնին հանդես են եկել 3 անգամ, որից մեկը` ժյուրիի համար (մեր ներկայացումը ենթարկվել է ընդամենը մասնակի փոփոխությունների)։
Թատրոնի PR պատասխանատու Գոռ Փելեշյանը Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց, թե կոնկրետ ինչ փոփոխությունների է ենթրակվել ներկայացումը փառատոնի կազմակերպիչների կաղմից. «Կերպարների հագուստների որոշ դետալներ պետք է համահունչ լինեին իրանական մշակույթին և միմյանց ձեռք բռնելու, հպվելու անթույլատրելիությունը»։
Փառատոնին ներկա են եղել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը, դեսպանատան աշխատակիցներ, Հայ մարզամշակութային «Նաիրի» միության վարչության նախագահ Սերոժ Օհանյանը, նրա տիկին Կլարա Աղախանյանը, թատերագետներ Խոսրով Խոջավյանն ու Նավիդ Սաֆարյանը։ Գոռ Փելեշյանի փոխանցմամբ, նրանք կիսվել են իրենց էմոցիոնալ տպավորություններով, մասնավորապես նշելով, որ «Մեկ ժամ հիշողություն» ներկայացումը պե՛տք էր «Ֆաջր» փառատոնի խաղացանկին, քանի որ այն իր գեղագիտությամբ առանձնանում է մնացած ներկայացումներից։
Հյուրերը տպավորված են եղել ներկայացման դերասանական կազմի տաղանդով։ Նրանց ուշադրությունը գրավել էր ներկայացման բարձրակարգ ռեժիսուրան ( ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյան) և երաժշտական ձևավորումը (Սեդրակ Զարգարյան)։
Թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը շեշտել է, որ այս ներկայացումը, որտեղ պատկերված է մեկ մարդու, մեկ գերդաստանի, մեկ ազգի ցեղասպանված անցյալ, այսօր համամարդկային արժեք ունի, որովհետև ժամանակակից աշխարհում փոթորկված փոխհարաբերությունների մեջ քիչ չեն ազգերի ու առանձին մարդկանց կործանվող ճակատագրերը։
Աբելյանցիները փառատոնին նվիրել են Հովհաննես Աբելյանի 150֊ամյա հոբելյանական հուշամեդալը, թատրոնի տարեգրությունը ամբողջացնող պատկերագիրք, շնորհակալանքի ուղերձ, հայկական կարպետի փոքրիկ մի նմուշ և Հայոց մանրանկար այբուբենը (Գեղագիտության ազգային կենտրոնի աշխատանքներից)։
Աբելյանցիները հյուրընկալվել են նաև Թեհրանի Դրամատիկ արվեստի կենտրոնում, որտեղ կենտրոնի նախագահ Աթաբեկ Նադարին, կարևորելով երկու երկրների մշակութային երկխոսությունը, իր շնորհակալությունն է հայտնել և պատվոգրեր ու նվերներ հանձնել խմբի անդամներից յուրաքանչյուրին։
Փառատոնից հետո թատերագետ Նավիդ Սաֆարյանը բաց նամակով դիմել է Վանաձորի դրամատիկական թատրոնի արվեստագետներին՝ կիսվելով տպավարություններով.
««Մեկ ժամ հիշողություն» ներկայացումը ինձ ամբողջովին տպավորեց ոչ թե այն պատճառով, որ այն կատարյալ էր, այլ որովհետև ես զգացի, թե ինչպես եմ նստած Մոսկվայի թատրոնում և դիտում Չեխովի բեմադրություններից մեկը՝ Ստանիսլավսկու և նրա ժամանակակիցների խաղով։ Դուք կարծես պատմությունից դուրս եկած լինեիք։ Մյուս կողմից՝ թվում էր, թե դիտում եմ Փարաջանովի նոր գործը՝ գեղեցիկ ու խորհրդավոր խորհրդանիշներով լի մի պոեզիա։
Ես չգիտեմ հայերեն, ոչ մի բառ, բայց մի ներկայացում, որը կարողանում է մեկ ժամ ինձ ամբողջովին կլանել՝ առանց հասկանալու, թե ինչ են ասում հերոսները և որն է պատմությունը, միայն դերասանների շարժումների շնորհիվ ընկալելով բեմադրության էությունը, իսկապես մեծ ձեռքբերում է։ Ռիթմը, բեմական հավասարակշռությունը, շարժումների ներդաշնակությունը, դերասանական ամբողջական խաղը, հայկական մշակույթի խորհրդանիշների օգտագործումը, հին բանաստեղծությունների ներառումը, որոնք հոգուն խաղաղություն էին պարգևում, բեմի ստեղծագործական ձևավորումը և բեմադրիչի վարպետությունը այս ներկայացման ուժեղ կողմերն էին։
Դերասաններն ուղղակի հիասքանչ էին, հատկապես գլխավոր հերոսը և այն փոքրիկ դերասանուհին, ով, կարծեմ, գլխավոր հերոսի նշանածն էր մարմնավորում»։
22:23
22:01
21:23
21:09
18:09
17:42
17:17
16:09
15:44
15:16
14:45
14:23
13:55
13:44
13:22
12:45
12:38
12:15
11:46
11:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:41
09:32
09:19
09:02
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53