Հայաստանի պատմության թանգարանում բացված Անահիտից Մարիամ. Մայր աստվածություն ցուցադրությունը, որտեղ ցուցադրվում են նաև Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը, հասանելի է նաև բաժանորդային ծրագրի շրջանակներում դպրոցներին տրամադրվող տոմսերով։ Տեղեկացնում է ԿԳՄՍ նախարաի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանը։
«Հուսով եմ՝ ցուցադրության ավարտի ժամկետին մնացած շուրջ երկու ամսում բոլորդ կհասցնեք լինել թանգարանում և դիտել ցուցադրությունը»,-գրում է նա։
Հենց գրառման ներքո օգտագտեր ուսիչները ներկայացրել են այն իրականությունը, որին իրենք են բախվել.
«Հարգելի Ժաննա Անդրեասյան, մեկ շաբաթ առաջ ինքս 10-11-րդ դասարանի սովորողներիս Արվեստ առարկայի շրջանակում այցելեցինք Պատմության թանգարան `տեսնելու դիցուհու արձանը։Սակայն աշակերտներից յուրաքանչյուրի համար վճարեցի 2500 դրամ,որպես ուղեկցող ուսուցիչ 5000 դրամ և 10 րոպե շատ քիչ բովանդակային որոշակի փաստեր ներկայացնելու համար ևս գիդի ծառայություն 5000 դրամ։
Թանգարանի աշխատակիցներ միանգամից մերժեցին բաժանորդային տոմսերը` պատճառաբանելով ,որ անհնարին է այդ տարբերակը կիրառել, ինչևէ համաձայնեցի պահանջի հետ, բայց աբսուրդը այն էր ,որ որպես ուղեկցող ուսուցիչ պահանջեցին ևս վճարել և առանձին գիդի բացատրության համար, թեպետ արդեն մյուս սրահների բացատրությունը լսելու համար վճարել էի 4000 դրամ։
Որպես կառույցի ղեկավար` խնդրում եմ հետևողական լինել,որ հետայսու երեխաները կարողանան իրենց բաժանորդային տոմսերը օգտագործել `դիցուհու քանդակը տեսնելու համար»։
«Բազմիցս զանգել ենք, ասել են, որ դպրոցական բաժանորդագրությունը տվյալ սրահում չի գործում, մինչև 12 տարեկան է անվճար, իսկ ուսուցիչն պետք է վճարի 5000 դրամ, լիահույս եմ, որ վերանայել են»,-գրել է մեկ ուրիշը։
«Ողջունելի է շատ, բայց օրենքով հասանելի է, իսկ իրականում ասում են՝ տեղ չկա, զբաղված են բոլոր օրերը։ Խոսքս միայն այս ցուցադրությանը չի վերաբերում»,-մեկնաբանել է մեկ այլ օգտատեր։
Ավելի ուշ Ժաննա Անդրեասյանը խմբագրել է գրառումը՝ ավելացնելով, որ այն այսօրվանից է հասանելի։
Պատմության թանգարանից էլ տեղեկացնում են, որ թանգարանում գործող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրամանով արդեն կարող եք դիտել նաև դպրոցական բաժանորդային տոմսերով (աբոնեմենտ)։
Հիշեցնենք, որ ցուցադրությունը բաց կլինի մինչև մարտի 21-ը։
22:23
22:01
21:23
21:09
18:09
17:42
17:17
16:09
15:44
15:16
14:45
14:23
13:55
13:44
13:22
12:45
12:38
12:15
11:46
11:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:41
09:32
09:19
09:02
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53