Ստիպված ենք եղել «Հետք»-ին և նրա ինֆորմատոր՝ ՊՎԾ նախկին աշխատակցին դատի տալ՝ զրպարտանքի համար և հերքման, ինչպես նաև բարոյական վնասի փոխատուցման պահանջով, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։
Նա ավելացրեց, որ դատարանն արդեն հայցն ընդունել է վարույթ։
Լրագրողները Պետրոսյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ Հանրապետության հրապարակում Իրանի քաղաքացիների մասնակցությամբ տեսանյութը հրապարակելու համար մարդուն ձերբակալում են, Պպետրոսյանը պատասխանեց, որ որևէ կերպ չի ցանկանում այդ դրվագը մեկնաբանել.
«Անկեղծ ասած, վերջերս շատ զբաղված էի և չեմ հասցրել հետևել լրահոսին։ Ինֆորմացված չեմ տվյալ դեպքով։ Որպես ՊՎԾ ղեկավար լիազորված չեմ գնահատականներ տալ քննչական մարմնի գործողություններին։ Իսկ որպես քաղաքական գործիչ, թույլ տվեք չմեկնաբանել այդ դրվագը։ Աթոռից կտրվելու բացարձակ մտավախություն չունեմ, քանի որ պետական կառավարման համակարգում իմ գործունեությունը դիտարկում եմ որպես առաքելություն՝ պիտանի լինելու իմ պետությանը»։
Անդրադառնալով վերջին սոցհարցումների արդյունքների, ըստ որոնց, ՔՊ վարկանիշը պատմական մինիմումի է հասել՝ 11 տոկո, Պետրոսյանը նշեց.«2021 թվականի համապետական ընտրությունից առաջ էլ նմանատիպ վիճակագրություն էր ներկայացվում, բայց ժողովրդի քվեարկությամբ այլ պատկեր ստացանք։ Կանխատեսումները որոշակի գործիքակազմի ներգրավմամբ կարևոր ու ուսանելի են, կարող են նաև սթափեցնող լինել, բայց գնահատականը տալիս է իրավագիտակից քաղաքացին՝ ընտրությունների ժամանակ»։
17:56
17:38
17:29
17:15
16:55
16:39
16:28
16:12
15:58
15:44
15:06
14:52
14:33
14:17
13:56
13:42
13:23
13:06
12:44
12:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:41
09:32
09:19
09:02
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53