ԵՄ իշխանությունները ծրագրում են վերանայել 1951թ. ՄԱԿ Փախստականների մասին կոնվենցիան, որպեսզի թույլ տան ԵՄ երկրներին արտաքսել ապաստան համար մերժվածներին եւ հանցագործություն կատարած միգրանտներին: Այս մասին հայտնել է The Times թերթը՝ հղում կատարելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթին։ Ըստ թերթի տվյալների՝ Բրյուսելը ներկայում մշակում է միջազգային համաձայնագրի «վերանայման ծրագիր», որն արգելում է փախստականների արտաքսումը կամ վերադարձը մի երկրի սահման, որտեղ նրանց կյանքն ու ազատությունը կարող են վտանգված լինել:
Ինչպես նշել է պարբերականը, ԵՄ երկրներն ավելի ու ավելի են հակված հավատալ, որ կոնվենցիան ներկա տեսքով «չի համապատասխանում իր նպատակին»։ «Հարկ է նշել, որ այդ սկզբունքները մշակվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո եւ պայմանավորված են աշխարհաքաղաքական մի իրավիճակով, որը շատ տարբեր է ներկա իրավիճակից»,- նշվել է փաստաթղթում, որին ծանոթացել է The Times-ը։ Պարբերականը նշել է, որ համաձայնագրի դրույթները «ավելի հաճախ են կասկածի տակ ընկնում», քանի որ եվրոպական երկրները դժվարությամբ են հաղթահարում ապաստան խնդրողների հոսքը: Այս ֆոնին ԵՄ-ում աճում է անհանգստությունը, որ կոնվենցիայի դրույթները թույլ են տալիս ստորագրող երկրներին սահմանափակել ապաստանի տրամադրումը «միայն արտակարգ իրավիճակներում», ինչը հակասում է «նոր իրողություններին»: «Մենք պետք է ավելի լայն նայենք մեր առջեւ ծառացած խնդիրների շրջանակին: Միջազգային պաշտպանության դիմումն ընդունելու եւ [փախստականներին] չվերադարձնելու սկզբունքը հարգելու այլընտրանքների բացակայությունը, անշուշտ, խոր քննարկում է պահանջում»,- փաստաթղթից մեջբերում է կատարել պարբերականը։ Թերթը նշել է, որ միայն անցած տարի ԵՄ երկրների իշխանությունները ստացել են ապաստանի ավելի քան մեկ միլիոն դիմում, իսկ միգրանտների թվի աճը հանգեցրել է «ազգայնական եւ արմատական պոպուլիստական կուսակցությունների դիրքերի ամրապնդման ողջ Եվրոպայում»։ Փաստաթղթում նշվել են նաեւ մեծ թվով փախստականների ընդունման այլ «անբարենպաստ հետեւանքներ»: Մասնավորապես, ընդգծվել է, որ որոշ միգրանտներ չեն ձգտում ինտեգրվել եվրոպական հասարակությանը, ինչը նպաստում է նրանց մեջ սեփական նորմերով եւ կանոններով ապրող «առանձին համայնքների» ձեւավորմանը։ Ինչպես գրել է The Times-ը, փաստաթուղթը պատրաստվել է Լեհաստանի կողմից եւ անցած հինգշաբթի ներկայացվել է ԵՄ ներքին գործերի նախարարների քննարկմանը։ Ակնկալվում է, որ գարնանը միության երկրները կարող են նոր առաջարկներ ներկայացնել՝ հանցագործություն կատարած կամ ապաստանի մերժում ստացած միգրանտների արտաքսման գործընթացն արագացնելու համար։ Պարբերականի գնահատականներով՝ դա կարող է դառնալ [ԵՄ միգրացիոն քաղաքականության] ամենամեծ փոփոխությունը մի քանի տասնամյակների ընթացքում»։
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03