Երևան քաղաքի դատախազության նախկին ավագ դատախազ Հայկ Հարությունյանը դատախազությունից տեղափոխվեց ոստիկանություն։ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ Հարությունյանն այսօր նշանակվել է ՆԳՆ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնում։ Հայկ Հարությունյանի՝ Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնից ազատման մասին պաշտոնապես հայտնի դարձավ հունվարի 31-ին՝ դատախազության հաղորդագրությունից։ Ըստ պաշտոնական պարզաբանման՝ Հարությունյանը պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Նա որպես հանրային մեղադրող ներգրավված էր մի շարք աղմկահարույց գործերով, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի, «Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործերով։ «168 Ժամ» լրատվականն օրերս՝ մինչև գլխավոր դատախազի ՝ Հարությունյանին պաշտոնից ազատման հրամանը, գրել էր, որ Հարությունյանին իրականում «գցել» են՝ խոստանալով ԴԱՀԿ պետի տեղակալի պաշտոնը և հանգիստ կյանք, սակայն այդ պաշտոնում նշանակել են այլ անձի, երբ Հարությունյանն արդեն ազատման դիմում էր ներկայացրել։ Դրանից օրեր անց էլ «Անտիֆեյքը» հրապարակեց մի ձայնագրություն, որի համաձայն՝ դասապրոցեսի ընթացքում Հարությունյանն ասել է, թե անձնական հակակրանք ունի Նարեկ Սամսոնյանի նկատմամբ, որ տեսնում է՝ ուզում է դատել։
23:53
23:47
23:33
23:14
23:02
15:55
15:37
15:22
15:03
14:52
14:37
14:23
14:09
13:55
13:42
13:23
13:09
12:55
12:39
12:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:56
09:45
09:37
09:23
09:15
09:02
09:41
09:32
09:19
09:02
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15