«Փաստ» օրաթերթը գրում է.
«Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կարտոֆիլի սերմացուի նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու, ներմուծման բաշխման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» նախագիծը: Նշվում է, որ նախագծի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թ. հունվարի 22-ի «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ կարտոֆիլի սերմացուի մասով փոփոխություններ կատարելու մասին» N2 որոշման կիրառումը պատշաճ ապահովելու անհրաժեշտությամբ։ Համաձայն այս որոշման՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 3,5 հազար տոննա ծավալով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0701 10 000 0 ծածկագրին դասվող «E» դասի (էլիտա) և «A» դասի (առաջին վերարտադրության) կարտոֆիլի սերմացուի Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման (զրո տոկոս մաքսատուրքի դրույքաչափ) նկատմամբ սակագնային արտոնություն։ Որոշմամբ Հայաստանի Հանրապետություն ներկրվող կարտոֆիլի սերմացուի նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանված 2025 թ. փետրվարի 9-ից մինչև 2025 թ. հունիսի 30-ը ներառյալ։ ԵՏՀ խորհրդի կողմից ընդունվող որոշման դրույթների կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սակագնային արտոնության շրջանակում կարտոֆիլի սերմացուի Հայաստանի Հանրապետություն ներմուծման ծավալների բաշխման կարգը: Հաշվի առնելով, որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման պատասխանատու պետական կառավարման մարմինը էկոնոմիկայի նախարարությունն է, ուստի առաջարկվում է վերջինիս ճանաչել կարտոֆիլի սերմացուի ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին։ Նախագծով նախատեսված միջոցառման իրականացումն ուղղված է գյուղատնտեսությանը կարտոֆիլի որակյալ սերմացուով ապահովմանը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
11:44
11:17
10:48
10:21
10:02
19:22
19:09
16:21
16:16
16:02
15:57
12:51
12:46
12:28
12:12
11:59
11:45
11:23
10:25
10:25
16:19 09.07.25
11:59 10.07.25
15:27 09.07.25
12:12 10.07.25
11:45 10.07.25
19:04 09.07.25
12:28 10.07.25
10:03 10.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03