Փետրվարի 11-ին՝ Սիրո տոներին ընդառաջ, երգչուհի Իվետա Մուկուչյանը ներկայացրեց իր նոր՝ «Սիրում եմ» աշխատանքը, որն առաջինը դիտելու հնարավորություն ունեցան տեսահոլովակի առիթով կազմակերպած փակ դիտման հյուրերը:
«Ես ու Սերժոն դեռ տարիներ առաջ ցանկանում էինք Ապո Սարգսյանի «Սիրտս խփում է» երգը նոր շնչով ներկայացնել: Առհասարակ, ռետրո ծրագիր ներկայացնելու միտք ունենք: Ոչ միայն այս երգը, այլ նաև մտադրություն ունենք ռետրո ծրագիր իրականացնել «Դաշտերով» նախագծից հետո: Սերժոն «Դաշտերով» ալբոմի հեղինակն է ու գործիքավորել է «Դաշտերով», «Նինո», «Ղափամա» և այլ ստեղծագործություններ, որոնք իմ և Արամ Mp3-ի կատարմամբ առաջատար էին ու իսկապես շատ էին սիրվել հանրության կողմից: Մինչ այդ էլ Սերժոյի հետ նոր ոճով «Արի յար» ու «Հարս» տեսահոլովակներն էինք նկարահանել: Վստահ եմ՝ կրկին փոխելու ենք Հայաստանի երաժշտական ռիթմը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Իվետա Մուկուչյանը: Երգչուհու խոսքով՝ այս տեսահոլովակն իր ամենամասշտաբային աշխատանքներից է.
«Տեսահոլովակում նկարահանվել են 100-ից ավել մարդ: Նրանցից շատերն առաջին անգամ էին աշխատում տեսախցիկի հետ: Մենք 2 շաբաթ աշխատել ենք բոլորի հետ, որովհետև նրանք անընդհատ կադրում են ու, եթե նրանից մեկը մի ակնթարթ նայի տեսախցիկին, կադրը չի ստացվի: Սահմանափակ ժամանակում բարդ էր, բայց կարողացանք հաղթահարել լավ թիմի շնորհիվ: Նման դրական նախագիծ դեռ չեմ ունեցել: Մենք սովոր ենք, որ ամեն ինչ անհարթ պիտի անցնի, իսկ երբ ամեն ինչ այսքան հարմոնիկ է ստացվում, մենք զարմանում ենք: Ես կուզեի ստանդարտը փոխել, որպեսզի դրականը լիներ նորմալ, ոչ թե նեգատիվը»,- ասաց երգչուհին: Իվետան խոստովանեց, որ ռիսկային քայլի էր գնացել, քանի որ վստահել էր հանրության համար ոչ հայտնի ռեժիսորի՝ Ալբերտ Սարգսյանի, սակայն վերջինս լիովին իրականցրել է իր առջև դրված բոլոր խնդիրները՝ ստանալով ֆիլմ հիշեցնող համարձակ ու վառ տեսահոլովակ: Ի դեպ, Ալբերտը նաև բեմադրող օպերատորն է: Հավելենք, որ երաժշտական պրոդյուսերը Սերժոն է: Ռեժիսոն ու օպերատորը Ալբերտ Սարգսյանը: Նախագծի դիզայները Ալբերտ Գրիգորյանն է, մոնտաժն ու գունամշակումն իրականացրել է Տիգրան Վանյանը: Խորեոգրաֆիայի հեղինակներըը Աիդա Սիմոնն ու Հասմիկ Թանգյանն են: Պրոդյուսերը Ալեքսանդր Մհերյանն է:
13:55
13:28
13:05
12:33
12:15
12:06
11:51
11:36
11:28
11:12
10:56
10:47
10:34
10:09
09:55
09:38
09:28
09:18
09:02
22:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45
09:32
09:15
09:01
09:54
09:35
09:02
09:46
09:37
09:17
09:02
09:46
09:34
09:17
09:02
00:00
00:00
00:00