ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար հանրապետական Հենրի Քիսինջերը չէր սպասում իր կուսակից Դոնալդ Թրամփի հաղթանակին եւ կատարվածը ներքին հեղափոխություն է անվանել։
«Ես ենթադրում էի, որ կհաղթի Քլինթոնը»,– խոստովանել է նախկին պետքարտուղարը Atlantic–ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Հարցին, թե կարող է արդյոք Չինաստանն արձագանքել ԱՄՆ նախագահական ընտրություններին , Քիսինջերը պատասխանել է. «Ես բացարձակապես վստահ եմ, որ Չինաստանի արձագանքը կլինի հետագա գործողությունների տարբերակները քննարկելը։ Կասկածներ ունեմ, որ նույնը կլինի նաեւ Ռուսաստանի արձագանքը»։
Քիսինջերը չի կարծում, ԱՄՆ ընտրված նախագահը Կրեմլի ջատագովն է, քանի որ Ռուսաստանի նկատմամբ Թրամփի քաղաքականության ապագա մոտեցումները նախապես սահմանված չեն։ Մեկնաբանելով հարցը, թե չի կարող արդյոք Մոսկվան կարճաժամկետ շահեր ունենալ ընտրությունների արդյունքներից՝ 93-ամյա քաղաքական գործիչն ասել է, որ առավել հավանական է, որ Պուտինը սպասողական դիրքորոշում զբաղեցնի եւ նայի, թե ինչպես կզարգանա իրավիճակը։ «Ռուսաստանն ու ԱՄՆ–ը կազդեն միմյանց վրա այն շրջաններում, որոնք մեզնից ոչ մեկը չի վերահսկում ամբողջովին, դրանք են Սիրիան ու Ուկրաինան։ Հնարավոր է, որ այդ հակամարտությունների որոշ մասնակիցներ հիմա իրենց ավելի ազատ զգան որոշակի քայլեր անելու համար։ Նշանակում է, որ Պուտինը սպասի եւ տեսնի, թե ինչ տարբերակներ ինքն ունի»։
«Կարծում եմ, որ աշխարհի արտաքին քաղաքականության մեծ մասը 6-9 ամիս կախված վիճակում էր մեր ընտրությունների ակնկալիքների ֆոնին։ Հիմա բոլորը տեսան, որ մեզ մոտ ներքին հեղափոխություն տեղի ունցավ։ Որոշ ժամանակ այն կուսումնասիրեն, սակայն ինչ–որ պահի իրադարձությունները նորից լուծումներ կպահանջեն»,– ասել է նա։
Քիսինջերի կարծիքով միակ բացառությունը կարող են լինել ոչ պետական խմբավորումները։ Նրանք կարող են խթան ունենալ այնպիսի ամերիկյան ռեակիցա առաջացնելու համար, որը կսասաներ նրանց գլոբալ դիրքորոշումները։
«Ոչ պետական խմբավորումները կարող են համարել, որ Թրամփը կարձագանքի ահաբեկչական հարձակումներին այնպես, որ դա կհամապատասխանի իրենց նպատակներին»,– պարզաբանել է վերլուծաբանը։
Ի դեպ, հարցին, թե քվեարկության արդյունքը ինչ կարող է նշանակել աշխարհում ԱՄՆ դերի համար, Քիսինջերը պատասխանեց, որ մինչեւ հիմա վերնախավի եւ ժողովրդի կողմից ԱՄՆ արտաքին քաղաքականության ընկալման մեջ կար ակնհայտ «ճեղք», իսկ հիմա այն կարող է հաղթահարվել։
Հարցին, թե ինչ Քիսինջերը խորհուրդ կտար Թրամփին, որպեսզի նա անհրաժեշտ տպավորությունը թողնի արտաքին աշխարհի վրա, նախկին պետքարտուղարն ասել է. «Առաջին հերթին, ցույց տալ, որ նա տեղյակ է հայտնի մարտահրավերներից։ Երկրորդ՝ ցույց տալ, որ նա մտածում է դրանց զարգացման բնույթի մասին։ Նախագահն իր դերով պատասխանատու է այն բանի համար, որ ուղղություն ցույց տա»։
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34